Posted in Հորինուկներ, Հունվարյան նախագծեր, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Նախագծային ուսուցման շաբաթ, Առանց կարգի

Բաց նամակ թռչուններին

Հովհաննես Թումանյանի «Մի բաց նամակ ամենքին» բանաստեղծությունը յուրացնելուց հետո  2.2 դասարանի սովորողները պատասխան նամակ գրեցին Ճնճղուկյան Ծիտիկին և մյուս թռչուններին:

ծիտիկի նամակը պ

Բարև փոքրիկ ճնճղուկ։ Ես գիտեմ, որ դուք ձմռանը չեք չվում և մնում եք մեզ մոտ, նաև գիտեմ,  երբ ձյուն է գալիս դուք դժվարությամբ եք հացի փշուրներ գտնում։ Օրեր առաջ ես տեսա ճնճղուկի, նրան սիրեցի ու կերակրեցի։ Հաջորդ անգամ, երբ հանդիպենք նորից կկերակրեմ։

Թանգամյան Արևիկ

 

Ճնճղուկ

Բարև  սիրելի՛  ճնճղուկներ։    Քանի որ  դուք  ամբողջ ձմեռ սոված  եք մնում և չեք կարողանում հացի փշրանքներ գտնել, ես խոստանում եմ  ձեզ   հացի   փշուրներ տալ։Եկե՛ք մեր բակ՝ Եղբայրության  փողոց։ Ես Ձեզ կսպասեմ։

Սիրով՝ Աննա Գրիգորյան։

Без имени

Բարև սիրելի Ճնճղուկյան Ծիտիկ ։ Ես  գիտեմ  որ դու  և  քո  ընկերները  ձմռանը սոված  եքՙ  դրա համար էլ   ես  ձեզ  հացի փշուրներ  կտամ  մեր  տան պատշգամբից։

Հայրապետյան Գևորգ Շարունակել կարդալ “Բաց նամակ թռչուններին”

Posted in Հորինուկներ, Հունվարյան նախագծեր, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Առանց կարգի

Ձմռան ցուրտն ու Վարդավառը: Հովհաննիսյան Մանան

Մի գեղեցիկ ձմռան առավոտ, ես արթնացա և տեսա, որ դրսում երեխաները ձյան մեջ Վարադավառ էին նշում, միմյանց ջրում ու զվարճանում էին: Գնացի բակ ու նրանց ասացի.

-Մի՛ խաղացեք ջրոցի, կմրսեք ու կհիվանդանաք:

Երեխաներն ինձ չլսեցին,մրսեցին ու հիվանդացան: Երբ առողջացան, հասկացան իրենց սխալն ու հաջորդ առավոտ եկան ներողություն խնդրեցին:

Հովհաննիսյան Մանան

Posted in Մեդիագրագիտություն, Մեդիահմտություններ, Ամանորյա ծես, Առանց կարգի

Ամանորյա շարժական մեդիաբացիկներ

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» նախագծի շրջանակում սովորողների հետ  պատրաստեցինք շարժական տոնական բացիկներ: Մեզ անհրաժեշտ էր ի մի բերել մեր մեդիաիմացություններն ու անցնել աշխատանքի:

Արդյունքները ներկայացնում եմ ստորև՝

Դանիել Մովսիսյան

Կարապետյան Յանա Շարունակել կարդալ “Ամանորյա շարժական մեդիաբացիկներ”

Posted in Հորինուկներ, Ամանորյա ծես, Առանց կարգի

Ակրոստիքոսներ

«Ձյուն», «Ձմեռ» և «Ամանոր»  բառերով ակրոստիքոսներ ենք հորինում:

ռադիո

Ձյան փաթիլները թափվեցին

Մանուկներին ուրախություն բերեցին:

Եղանակները ցրտեցին

Ռադիոյով հաղորդեցին:

Մանան Հովհաննիսյան

Ձյուն

 

Ձյունը եկավ

Յուրաքանչյուր ծառ ու ծաղիկ ճերմակ հագավ,

Ուրախացան մանուկները

Նստեցին իրենց սահնակները։     

Յանա Կարապետյան

Untitled

Ձյուն է սպիտակ հեքիաթային, 

Յուրաքանչյուրի սրտի ուրախալին,

Ունենք մի մեծ տոնածառ,

Նվերներ բազում պայծառ։    

Մաղաքյան Լիաննա

d5b1d5b4d5a5d5bc-3-e1576262645530

 

Ձյան փաթիլները կամաց թափվեցին

Յուրաքանչյուրն իր հետ երազ բերեցին

Ու մեկիկ -մեկիկ

Նրանք հալվեցին։

Նավասարդյան Արինա

ամանոր

Ամանորն է շուտով գալու,

Մարդիկ տոնածառն են զարդարելու,

Աղջիկները շատ գեղեցիկ

Նոր տարվա երգեր են երգելու,

Որ շուտ լսի Ձմեռ պապին

Րոպե առաջ տեղ հասնի

Թանգամյան Արևիկ