Posted in Զատկի ծես. նախագիծ, Ընտանեկան նախագծեր

Զատիկն իմ ընտանիքում։ Գոռ Սողոմոնյան

Գրառում է սովորող՝ Գոռ Սողոմոնյանը։

Ես թոռնիկն եմ մի մեծ ընտանիքի։ Մայրական պապիկս պատմում է, որ երբ եղել է ճեմարանական Զատիկի օրը պատարագից հետո, բոլոր սաներով հավաքվել են մեծ տոնական սեղանի առջև։ Սեղանին դրված են եղել օրվա խորհուրդը ներկայացնող կարմիր ներկած ձվերը, բրնձով փլավը՝ չամիչով, տարբեր չրերով պատրաստված։ Ամեն մեկին հասել է երկուական ձու։ Նրանք էլ են ձվակռիվ արել եւ համտեսել են օրվա բարիքները։

Շարունակել կարդալ “Զատիկն իմ ընտանիքում։ Գոռ Սողոմոնյան”
Posted in Զատկի ծես. նախագիծ, Ընտանեկան նախագծեր

Սուրբ Զատիկի տոնը մեր ընտանիքում։ Կատրին Ծատինյան

Ես հարցրեցի իմ տատիկներին և պապիկներին, թե ինչպես էին նրանք նշում Սուրբ Զատիկը։ Նրանց պատմածից ես հասկացա, որ մենք էլ ենք իրենց նման նշում, դա նշանակում է, որ իրենք նաև մեզ են փոխանցել այդ ավանդույթները։

Զատկի նախօրեի երեկոյան մենք գնում ենք եկեղեցի , որտեղ մատուցում են Ճրագալույցի պատարագ, որն ազդարարում է Զատկի տոնակատարությունների սկիզբը: Հետո գալիս ենք տուն , նստում սեղանի շուրջ և ընթրում։ Սուրբ Զատիկի ընթրիկի համար մենք մատուցում ենք ձուկ, բրնձով փլավ՝ չամիչով և չրով, տարբեր տեսակի կանաչեղեն և կարմիր գինի։

Կիրակի առավոտյան միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Հետո խաղում ենք ձվերով խաղեր ։ Ծնողներս ասում են, որ ով հաղթում է նա է տարվա հաջողակը։ Ես այս տարի հաղթել եմ ընտանիքիս բոլոր անդամներին։ Ես շատ եմ սիրում Զատիկի տոնը։

Ես հարցրեցի իմ տատիկներին և պապիկներին, թե ինչպես էին նրանք նշում Սուրբ Զատիկը։ Նրանց պատմածից ես հասկացա, որ մենք էլ ենք իրենց նման նշում, դա նշանակում է, որ իրենք նաև մեզ են փոխանցել այդ ավանդույթները։

Շարունակել կարդալ “Սուրբ Զատիկի տոնը մեր ընտանիքում։ Կատրին Ծատինյան”