Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԲԱՐՁՈՒՆՔԻ ՆՎԱՃՈՒՄ, Առանց կարգի

Ուսումնական ճամփորդությունների ուղեցույց 2020-2021

Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ

Նախատեսված է 2-3-րդ դասարանի սովորողների համար

Բարձունքի հաղթահարում՝

Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդությունների ուղեցույց 2020-2021”
Posted in Մանկավարժական ճամբար, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԲԱՐՁՈՒՆՔԻ ՆՎԱՃՈՒՄ, Արատեսյան հարթակ

Դեպի Արատես

Այսօր փոքրիկ սեբաստացի, ճամբարական Սյունեն առաջին անգամ մեկնեց Արատես՝ մասնակցելու երկօրյա ընտանեկան ուսումնահետազոտական ճամբարին:

Դեպի Արատես

Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԲԱՐՁՈՒՆՔԻ ՆՎԱՃՈՒՄ, Ուսումնական ճամփորդություն 2019-2020, Առանց կարգի

Ուսումնական ճամփորդությունները 2019- 2020 ուսումնական տարում

2-րդ դասարանում նախատեսվող ուսումնական ճամփորդությունների ցանկ.

4953D525-F93C-4737-8154-823422440195

Սեպտեմբեր
Բարձունքի հաղթահարում
  • Սեւանի մաշտոցներ
Հոկտեմբեր
  • Ագարակ+Ոսկեհատ քայլք
Նոյեմբեր
  • Բուսաբանական այգի
  • Մանկական երկաթուղի
Դեկտեմբեր
Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԲԱՐՁՈՒՆՔԻ ՆՎԱՃՈՒՄ, Առանց կարգի

Ուսումնական ճամփորդություն Ջրվեժ անտառապարկ

 

Վայրը՝  Ջրվեժի արգելոց

Հեռավորությունը՝  

Օրը՝

Մեկնում՝
Վերադարձ`

Եղանակի կանխատեսում՝

Մասնակիցները՝ 2-րդ դասարանցիներ

Ճամփորդության  ղեկավարը՝

Օգնականը՝

Ֆոտո-տեսա նկարահանման, ուղիղ եթերների պատասխանատու՝

Մեքենա՝ (մակնիշ, համարանիշ)

Վարորդ՝ (անուն, ազգանուն)

Նպատակը՝

  • Սովորողների մոտ ձմեռային մարզական խաղերի  հմտությունների ձեռքբերում, զարգացում:
  • Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
  • Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Խնդիրները՝

  • Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
  • Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը
  • Թիմով /խմբով/ աշխատելու կարողությունների ձևավորում
  • Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում

Նախագծի ընթացքը՝

  • Քայլարշավ
  • Ձմեռային խաղեր
  • Ձնանկարչություն
  • Սահնակներով սահք

Ճանապարհը`

Սովորողը պետք է կարողանա՝

  • Կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը /խմբով/
  • Ներկայացնել, թե ինչ կա ճամփորդի ուսապարկում
  • Տեղանքի մասին տեղեկություններ հավաքել ծնողներից, հարազատներից, պապիկ-տատիկներից
  • Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել, տեսածը նկարել
  • Տեղանքի, շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներ իրականացնել
  • Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել կամ ձայնագրել

Անհրաժեշտ իրեր՝

  • Ուսապարկ, ձեռնոց, գլխարկ, փոխնորդ հագուստ՝ տաբատ, գուլպաներ, սրբիչ
  • Բրդուճներ
  • Ջուր-ջրաման, տաք ըմպելիք
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ

Արդյունքում՝

Սովորողները ստեղծում են տեսապատումներ, ձայնագրություններ, նկարաշարեր, պատմում իրենց տպավորությունների մասին:

Կրթահամալիրի դասավանդողների կողմից ստեղծված նյութեր-տեսանյութեր՝

Կարինե Մամիկոնյան

Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ

Posted in Հաշվետվություն, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԲԱՐՁՈՒՆՔԻ ՆՎԱՃՈՒՄ, Առանց կարգի

2018-2019 ուստարվա ճամփորդություններ և արդյունքներ

Բաժինը՝ ՈՒսումնական ճամփորդություն, բարձունքի հաղթահարում

62604038_332586027640216_7107670957866614784_n

Բարձունքի հաղթահարում ուսումնական նախագիծ․ Դիդիկոնդի բարձունքի հաղթահարում

Նախապատրաստական աշխատանք՝Ճամփորդները

Ի՞նչ կա իմ ճամփորդական ուսապարկում

Ամփոփում՝ Անկախության տոնը՝ բարձունքին Շարունակել կարդալ “2018-2019 ուստարվա ճամփորդություններ և արդյունքներ”

Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԲԱՐՁՈՒՆՔԻ ՆՎԱՃՈՒՄ, Առանց կարգի

Եվս մի հաղթահարված բարձունք` Գութանասար

 

Հունիսի 1-ին կրթահամալիրի մի խումբ դասավանդողներով՝ տիար Գևորգի ուղեկցությամբ բացահայտեցինք և հաղթահարեցինք Գութանասարի բարձունքն, որն այդքան էլ հեռու չէր գտնվում Երևանից:Դեպի Սևան տանող ճանապարհին մեր առջև է Գութանասարն իր գագաթներով, սարն ընկած է Ֆանտան գյուղից 2,5—3 կմ հարավ,  սարի բարձրությունը 2299,6 մ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մետրից մի փոքր ավելի։ Հատած կոնի ձևով լեռնազանգված է՝ հարավային կողմից ճեղքվածք ունեցող խառնարանով։ Գութանասարը խմբի համար բացահայտում էր՝ բոլորս էլ առաջին անգամ էինք բարձրանում: Բնության հրաշք տեսարանն ու եղանակը վայելելով, բույսերը տարբերակելով, փոքր ինչ դադարներով բարձունքը հաղթահարեցինք: Ինչպես տիար Գևորգը նշեց՝ ճամփոդությունը երկու ուղղվածություն ուներ, մեկը նոր բարձունքի նվաճումն էր, որը կարող է դառնալ ուսումնական բարձունք, իսկ մյուսը՝ նախահարսանեկան, քանի որ հարսը  ծեսից առաջ բարձունք հաղթահարելով ինքնավստահություն է ձեռք բերում : Գութանասարի գագաթին նաև հարսանեկան երգեր երգեցինք: Չնայած դժվարություններին՝ բարձունքը հաղթահարեցինք, քանի որ մեզ համար չկան անհաղթահարելի գագաթներ:

 

 

 

Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԲԱՐՁՈՒՆՔԻ ՆՎԱՃՈՒՄ, Առանց կարգի

Գութանասար

Մեկնումը՝ 2019թհունիսի 1-ին ժամը 9:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, 

վերադարձը՝ նույն օրը, մինչև ժամը 16:00:

Գութանասարը ես էլ եմ առաջին անգամ բարձրանալու: Սարը հեռու չէ Երևանից՝ Սևանի ճանապարհին կա Ֆանտան գյուղ, հենց այդ գյուղի վերևում է: Հարաբերական բարձրությունը մոտ 300մ է. համեմատության համար ասեմ, որ Հատիսի հարաբերական բարձրությունը մոտ 1000մ է: Կարծում եմ, որ հարմար սար է կրտսեր դպրոցականների համար: Եվ լավ կլիներ, որ մասնակցեին կրտսեր դպրոցների կազմակերպիչներ, դասվարներ, երկարօրյա կազմակերպիչներ: Առաջարկում եմ մասնակիցների համար այս վերելքը համարել մասնագիտական զարգացում: Շարունակել կարդալ “Գութանասար”

Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԲԱՐՁՈՒՆՔԻ ՆՎԱՃՈՒՄ, Առանց կարգի

Բարձունքի հաղթահարում. Լուսագյուղ-Թուխ Մանուկ

Բարձունքի հաղթահարում. Լուսագյուղ-Թուխ Մանուկ

3961A796-EC35-428D-AA20-B79AE5B7C5B0

Մայիսի 31-ին Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիները մեկնեցին Լուսագյուղ, հաղթահարելու Թուխ Մանուկ տանող բարձունքը: Ճամփորդությունից առաջ նախօրոք պարզել էինք, թե ինչ եղանակ է լինելու, սովորողները պատմել էին նաև  իրենց ճամփորդական հանդերձանքի, ճամփորդական ուսապարկի պարունակության, ինչպես նաև ճամփորդական կանոնների մասին: Շարունակել կարդալ “Բարձունքի հաղթահարում. Լուսագյուղ-Թուխ Մանուկ”