Posted in Հաշվետվություն, Հունվարյան նախագծեր, Ուսումնական ճամփորդություն 2019-2020, Առանց կարգի

Փոքրիկ Էյնշտեյն ինտերակտիվ թանգարանում

20200115_203803

Բնագիտատեխնիկական ստուգատեսի ընթացքում  2.2 դասարանի սովորողների հետ հունվարի 15-ին այցելեցինք  Փոքրիկ Էյնշտեյն Գիտության Թանգարան:Աշխատակցուհու ուղեկցությամբ սովորողները շրջեցին թանգարանում, ծանոթացան ֆիզիկայի տարբեր բնագավառներից ցուցադրված ցուցանմուշներին,  մասնակցեցին գիտական փորձարկումների, խաղացին մի շարք «գիտական»խաղեր, դարձան փոքրիկ Էյնշտեյններ և ծանոթացան բազմաթիվ ֆիզիկական և քիմիական երևույթների:

Տեսանյութ՝

Նկարաշար՝

This slideshow requires JavaScript.

Posted in Հունվարյան նախագծեր, Ուսումնական ճամփորդություն 2019-2020, Առանց կարգի

Ուսումնական ճամփորդություն Փոքրիկ Էյնշտեյն ինտերակտիվ գիտական թանգարան

Վայրը՝  «Փոքրիկ Էյնշտեին» ինտերակտիվ գիտական թանգարան:

Հասցե՝ Կոմիտասի պող., 40/2 շենք

Մասնակիցներ՝ 2.2 դասարանի սովորողներ

Այցելության օրը՝ .15.01.2020 Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն Փոքրիկ Էյնշտեյն ինտերակտիվ գիտական թանգարան”

Posted in Ուսումնական ճամփորդություն 2019-2020, Առանց կարգի

Ֆիլմդիտում կինոթատրոնում

Մուլտֆիլմի անվանումը — «Սառցե սիրտը»(Frozen Heart)  2013 թվականի համակարգչային անիմացիոն ֆիլմ, «Walt Disney Animation Studios»-ի ստեղծած 53-րդ լիամետրաժ մուլտֆիլմը։ Թողարկվել է «Walt Disney Pictures»-ի կողմից։
Թողարկման ամսաթիվը՝ 20 նոյեմբերի, 2013 թ. (Հայաստան)
Ռեժիսորներ՝ Ջենիֆեր ԼիՔրիս Բակ
Տևողությունը՝ 109

Օրը — դեկտեմբերի 17

Ներկայացման սկիզբը՝ ժ. 11:40
Ավարտը՝ ժ.12:30
Մեկնումը դպրոցից՝  ժ.11:00
Հասցեն՝ Գայի պողոտա 16
Նպատակը՝  Կինոդիտումներ կարողանալու մշակույթի ձևավորում կինոթատրոնում։

Posted in Ուսումնական ճամփորդություն 2019-2020, Առանց կարգի

Այցելություն Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Դեկտեմբերի 14

b02aef5a-d7ac-4ff3-be34-6c66ef4cad02.jpeg

Այսօր 2.2 դասարանի սովորողների հետ «Գույներ և ազդեցություններ» ուսումնական նախագծի շրջանակում այցելեցինք Գաֆէսճեան արվեստի կենտրոն,մասնակցենք «Հայ գրերն իմ գրչով»  կրթական ծրագրին: Այնտեղ մեզ դիմավորեց կենտրոնի աշխատակցուհին՝ Լիզան և ուղեկցեց Գրիգոր Խանջյան սրահ: Սովորողներն այնտեղ դիտեցին Խանջյանի հանրահայտ որմնանկարը, լսեցին նրա պատմությունը, ինչից հետո թռչնագրերով նկարազարդեցին իրենց անվան առաջին տառերը: Շարունակել կարդալ “Այցելություն Գաֆէսճեան արվեստի կենտրոն”

Posted in Ուսումնական ճամփորդություն 2019-2020, Առանց կարգի

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Ամսաթիվ՝ Դեկտեմբերի 14

ժամը՝ 13:00—15:00

Գաֆէսճեան արվեստի կենտրոն Երևանյան թանգարանները, որպես ուսումնական լաբորատորիաներ 

Կազմակերպիչն է՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը։

«Հայ գրերն իմ գրչով»  կրթական ծրագիրն անցկացվում է Գրիգոր Խանջյանի հայտնի որմնանկարի ցուցադրության շրջանակներում:

Ճամփորդության նպատակը՝
Ծրագրի իրականացումը  նախատեսված  է «Գույներ և ազդեցություններ» ուսումնական նախագծի շրջանակում։ Ծրագրի ընթացքում սովորողները կստեղծագործեն՝ նկարելով և պատրաստելով թռչնակերպ գրերը։ Կիմանա հայոց այբուբենի ստեղծման պատմությունը, ինչպես նաև կծանոթանան թռչնագրերի հետ։

Այցելություն Գաֆէսճեան արվեստի կենտրոն,շարժական սանդուղքի օգնությամբ կասկադի հաղթահարում, Երևան քաղաքի տեսարանային դիտում, ծանոթացում ցուցանմուշներին, մասնակցություն՝  «Հայ գրերն իմ գրչով»  կրթական ծրագրին։

Նախապատրաստական աշխատանք
Սովորողների հետ խոսում ենք թանգարանների մասին, Գաֆէսճեան կենտրոնի մասին՝ մասնավորապես։ Ի՞նչ է պահվում թանգարաններում, թանգարանի այցելուն ի՞նչ կանոնների պետք է հետևի, ինչպիսի՞ կարգ ու կանոններ են գործում թանգարաններում։
Ինչպե՞ս օգտվել շարժական սանդուղքից՝ անվտանգության կանոններ։
Կրթական ծրագրի ընթացքում  սովորողները կծանոթանան Գրիգոր Խանջյանի եռամաս որմնանկարին` հատուկ ուշադրություն դարձնելով «Հայոց այբուբեն» հատվածին, կբացահայտեն տառերի զարմանահրաշ աշխարհը, իսկ ծրագրի ավարտին իրենց յուրահատուկ ոճով և գույներով կպատկերեն թռչնակերպ տառեր:
Աղբյուրը՝ այստեղ

Կենտրոնի ֆեյսբուքյան էջ