Posted in Առանց կարգի

Սովորողի առանձնահատկություն

Ավագյան Մարի

Ավագյան Մարին ունի դժվար խոսք: Մտավոր ունակությունները նույնպես զարգացած չեն: Ուսումնական գործունեությանը մասնակցում է ուղեկցող Լուսինե Մնացականյանի հետ, ում օգնությամբ էլ ներառվում է միջավայրին և գործունեությանը։ Մարիի օրը հագեցած է տարբեր զարգացնող առաջադրանքներ և թերապիաներ կատարելով: Իր հետ աշխատում ենք Փորձում ենք զարգացնել բանավոր խոսքը։Սիրում է դասընկերներին, շփվող է։ Ընտրության գործունեությունը՝ կերպարվեստ։ Սիրում է երգի դասը, փորձում է արտաբերել լսած բառերը։

Անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն Հայրանուն   Ավագյան Մարի
Դասարան3․2
Ընտրությամբ գործունեության խումբԿերպարվեստ
Լրացուցիչ կրթություն- ( նշեք թե ի՞նչ լրացուցիչ պարապմունքի եք հաճախում դպրոցում, կամ դպրոցից դուրս)  Դպրոցում՝Հատուկ մանկավարժ, լոգոպեդ
Դպրոցից դուրս հաճախել է անհատական լողի պարապմունքների  
Հեծանիվ վարել  կարղանում եմ/ չեմ կարողանումՉի կարողանում
Լողալ-   կարղանում եմ/ չեմ կարողանումՓորձում է սովորել
Երկարօրյա ծառայությունից օգտվում եմ/չեմ օգտվումՈչ
Երթուղային ծառայությունից օգտվում եմ/չեմ օգտվում(եթե օգտվում եք նշեք՝ միակողմանի առավոտյան-երեկոյան, երկկողմանի և երթուղու համար)Ոչ

Երկուշաբթի և չորեքշաբթի օրերին ժամը՝ 10։00-11։00 աշխատանք հատուկ մանկավարժ՝ Աննա Օհանյանի հետ։

Posted in Առանց կարգի

Հիպոթերապիա, օր 1-ին

“Հրաշագործ հիպոթերապիա” նախագիծն սկսված է։ Նախագիծն օգնելու է հաղթահարել մի շարք անհնարին թվացող խնդիրներ, ինչպիսիք են կաշկանդվածությունը, դեպրեսիան, սթրեսը, նյարդային լարվածությունը, ինչպես նաև բարձրացնելու է մկանային տոնուսը։ Սովորող Ավագյան Մարին նույնպես մասնակցում է հիպոթերապիայի պարապմունքներին:

Առաջին օրը սկսեցինք ձիերի խնամքից։ Մաքրեցինք ձիուն, կերակրեցինք, նախապատրաստեցին թերապիային։ Շարունակել կարդալ “Հիպոթերապիա, օր 1-ին”

Posted in Ուսուցչի օրագիր, Առանց կարգի

Ներառում

Ես Մնացականյան Լուսինեն եմ։ Աշխատում եմ  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում՝ որպես ուղեկցող։ Սեպտեմբեր ամսվանից աշխատում եմ 1.2 դասարանի սովորող Ավագյան Մարիի հետ,ով դասարանում սիրված է դասընկերների, դասավադող ուսուցիչների կողմից։ Սովորողի հնարավորությունների հավասարեցումը մյուս բոլոր մարդկանց հետ նրա համար ճանապարհ է բացում դեպի լիարժեք կյանք։ Շարունակել կարդալ “Ներառում”

Posted in Առանց կարգի

Այցելություն Ագարակ

Յուրաքանչյուր սովորող այցելելով  Ագարակ,  շփվելով չորքոտանի բարեկամների հետ, բազմաթիվ վախեր է հաղթահարում, նոր հմտություններ ձեռք բերում: Այս անգամ էլ  Հյուսիսային դպրոցի 1.2 դասարանի սովորող Ավագյան Մարին է եկել ծանոթանալու Ագարակի բնակիչների հետ:

Տեսանյութ՝