Posted in Համբարձման ծես, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021

Համբարձումը բարձունքին՝ երգով, խաղով ու ժպիտով

Այսօր «Գագարին» նախագծի շրջանակներում Համբարձումը բարձունքին նախագծով Հյուսիսային դպրոցի 2.2 և 3.2 դասարանի սովորողները հյուրընկալվեցին Գեղարքունիքի մարզի գյուղ Ծաղկունքի «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի սովորողներին։ Միասին տպավորիչ օր անցկացրեցինք, շրջայցից հետո դպրոցի բակում ընկերության ծաղկատունկ իրականացրեցինք՝ միասին տնկելով տարատեսակ ծաղիկների կտրոններ։ Համբարձման ծիսական երգերով, պարով, խաղով հաղթահարեցինք «Խաչի դոշ» բարձունքը, իսկ Սուրբ Սարգիս եկեղեցում երգեցինք ուսումնական ժամերգության երգերից։ Իջնելիս մաքրեցինք եկեղեցի տանող ճանապարհի փոքրիկ գետակը։ Այցն ամփոփեցինք ընկերական Ֆուտբոլային խաղով։

Տեսանյութ՝

Շարունակել կարդալ “Համբարձումը բարձունքին՝ երգով, խաղով ու ժպիտով”
Posted in Համբարձման ծես, Մայիսյան հավաք

Համբարձման ծես Հյուսիսում

Այսօր Հյուսիսային դպրոցի 1.2, 2.2 և 3.2 դասարանի սովորողները «Խաղում ենք համբարձում» նախագծով իրականացրեցին Համբարձման ծես: Սովորողների հետ նախօրոք պատրաստել էինք ծիսական կաթնահունց, ծիսական Արուս տիկնիկ, իսկ առավոտյան աղջիկներից կազմված խմբով՝ համբարձման ծիսական երգեր երգելով յոթ ցայտաղբյուրներից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղիկ, յոթ քար հավաքեցինք և լցրեցինք սափորի մեջ, իսկ հետո ընկեր Հասմիկի հետ իրականացրեցինք ծեսը՝ վիճակ հանեցինք ու իրար գովեցինք:

Տեսանյութ՝

Posted in Համբարձման ծես, Մայիսյան հավաք

Պատրաստում ենք ծիսական կաթնահունց

Մայիսյան 16-րդ հավաք

Հյուսիսային դպրոցի 2.2 և 3.2 դասարանի սովորողները նախապատրաստվում են Համբարձման ծեսին: Համբարձման երգերով ու մանիներով սովորողներն այսօր պատրաստեցին ծիսական կաթնահունց:

Տեսանյութ՝

Posted in Համբարձման ծես, Մայիսյան հավաք, Երգադարան

«Խաղում ենք համբարձում»։ Համբարձման ծիսական երգեր

Մայիսյան 16-րդ հավաք

«Խաղում ենք համբարձում» ուսումնական նախագծի շրջանակում սովորում և կատարում ենք համբարձման ծիսական երգեր։

Հասմիկ Մաթևոսյան և 3․2 դասարան

«Այ, արևը»

«Հո՜յ, Մայրամ, Մայրամա»

Posted in Համբարձման ծես, Մայիսյան հավաք, Երգադարան

«Խաղում ենք համբարձում»

Մայիսյան 16-րդ հավաք

«Խաղում ենք համբարձում» ուսումնական նախագծի ընթացքում սովորում և կատարում ենք համբարձման ծիսական երգեր։

Հասմիկ Մաթևոսյան և 3․2 դասարան

«Հե՜յ, իմ Նազան»

«Վիճակի երգ»

Posted in Համբարձման ծես, Բանաստեղծության հետքերով

Համբարձման ասիկներ

Վիճակ, վիճակ, ծաղկավիճակ,

Շալե շապիկ, նախշուն կոճակ

 Եզան տարան տիրոջ դուռը,

 Ճատկին զարկին կարմիր նուռը,

Վիճակ, վիճակ, Վիճակի չիչակ,

Վարդ, մանուշակ, Ոսկի կոճակ:

Շարունակել կարդալ “Համբարձման ասիկներ”
Posted in Համբարձման ծես, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021

Համբարձումը բարձունքին․համագործակցային նախագիծ

Գագարին նախագիծ․ կրթական փոխանակումներ, համագործակցային նախագիծ

Օրը՝  մայիսի 18

Մեկնումը՝ 9։30, վերադարձը՝ 16։00

Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Ծաղկունք գյուղ

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանների և Ծաղկունք գյուղի միջնակարգ դպրոցի 2-3-րդ դասարանների սովորողներ, ծնողներ

Նախագծի պատասխանատուներ՝ Ազնիվ Մանուկյան, Սիդոնյա Վիրաբյան, Մարիամ Մանասյան,Անուշ Թորոսյան, Ծաղկունքի դպրոցի 2-րդ դասարանի դասվար՝ Թագուհի Փիլոյան

Շարունակել կարդալ “Համբարձումը բարձունքին․համագործակցային նախագիծ”
Posted in Համբարձման ծես, Առանց կարգի

«Համբարձման ծես»

Նախագծի հեղինակ` Մարինե Մկրտչյան

«Համբարձման կամ Ջանգյուլումի ծես» նախագիծ

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի առաջին  դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ մայիսի 7-18 Շարունակել կարդալ “«Համբարձման ծես»”