Posted in Մանկավարժական գրականություն

Հեռավար հարթակների ուսումնասիրություն

Հեռավար-առցանց ուսուցումը 3-րդ դասարանում կազմակերպում եմ օգտվելով Microsoft Teams հարթակից, որտեղ ուսուցումը սովորողի համար դառնում է ավելի մատչելի։ Microsoft Teams  հարթակի առավելություններից պետք է նշեմ օրացույցի օգնությամբ դասի նախօրոք պլանավորումը, մասնակցի էլ․ փոստին հիշեցում ուղարկելն ու ուսումնական ռեսուրսներ կցելը։

Ինքս շատ օգտվում եմ Քան ակադեմիայից։ Կազմակերպությունը ՅուԹյուբ ֆորմատով թողարկում է փոքր վիդեո-դասընթացներ, ինչպես նաև ուսուցիչների համար տրամադրում է պրակտիկ վարժություններ և այլ կրթական գործիքներ անվճար։  

Շարունակել կարդալ “Հեռավար հարթակների ուսումնասիրություն”
Posted in Մանկավարժական գրականություն

Շալվա Ամոնաշվիլի. Ինչպես սիրել երեխաներին (Ինքնավերլուծության փորձ)

Աստված Սեր է, և հասնելով սիրուն՝ հասնում ես Աստծուն, և Աստված նրա մեջ է։Սբ Հովհաննես առաքյալ

Սիրում եմ կյանքի անիրավներին Սիրով բուժել։
Կենդանի Էթիկա

Պատվիրան սիրի՛ր մերձավորիդ այն ներդաշնակություն է, տարածություն, ազատություն։ Շուրջդ նայիր, ժպտա։
Յանուշ Կորչակ

Եթե ուսուցիչը գործի հանդեպ միայն Սեր ունի, նա լավ ուսուցիչ է։ Եթե ուսուցիչը միայն Սեր ունի աշակերտի հանդեպ, ինչպես հայրը, մայրը, նա ավելին կլինի այն ուսուցչից, որ կարդացել է բոլոր գրքերը, բայց սեր չունի ոʹչ գործի, ոʹչ էլ աշակերտի հանդեպ։ Եթե ուսուցիչը միավորում է իր մեջ Սերը գործի և աշակերտի հանդեպ, նա կատարյալ ուսուցիչ է։
Լև Նիկոլայևիչ Տոլստոյ։

Սիրի՛ր երեխային։ Սիրի՛ր նրան ավելի ուժգին, քան քեզ։ Հավատա՛, որ Երեխան ավելի մաքուր, լավ, ազնիվ, տաղանդավոր է քեզանից։ Քո մեջ եղած ամեն ինչը տուր երեխաներին, միայն այդ դեպքում Ուսուցիչ կկոչվես։
Վասիլի Ալեքսանդրովիչ Սուխոմլինսկի

Սիրո մեջ Երեխան կրկնակի շատ հասունության աղբյուր է գտնում։
Իոհան Հենրիխ Պեստալոցցի

Շարունակել կարդալ “Շալվա Ամոնաշվիլի. Ինչպես սիրել երեխաներին (Ինքնավերլուծության փորձ)”
Posted in Մանկավարժական գրականություն, ՈՒՍՈՒՑՉԻ ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ, Առանց կարգի

Իրական ուսուցումը ինքնակրթությունն է, դրա սովորույթը. ցկյանս կրթության մասին ենք խոսում

Հեղինակ:

Կրթահամալիրի տնօրենի օրագրից

Ապրիլի 3, 2014թ․

Ինքնակրթությունը և մասնագիտական միջավայրը հայագիտության իմ ուսուցիչները եղան 1979-1985 տարիներին. ես ջանասեր-ոգևորված սովորում էի: Թ. 10 դպրոցում Վարդգես Պետրոսյանի աջակցությամբ ստեղծված հայագիտության խորացված ուսուցման դասարանների համար հայագիտական հանրակրթական ծրագրերի կազմումը, դրանց դասավանդման համար մասնագետների որոնումը, մասնագիտացված միջավայրում (գիտահետազոտական կենտրոններ, թանգարաններ) հայագիտության խորացված ուսուցմամբ 9-րդ-10-րդ դասարանների իմ սաների գործնական պարապմունքների՝ ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունների, մասնագիտական փորձառության կազմակերպումը պահանջում էին, որ կարճ ժամկետում ծանոթանայի տասնյակ-տասնյակ հայագետ գործիչների՝ հայտնի ու ոչ այնքան, գոնե ինձ անծանոթ հայագետների՝ գրողների, արվեստի գործիչների, երաժիշտների, լեզվաբանների, գրականագետ-արվեստաբանների, պատմաբանների հետ… Բուռն, ինքնամոռաց գործումի, գրավիչ ապրումի տարիներ էին:

Շարունակել կարդալ “Իրական ուսուցումը ինքնակրթությունն է, դրա սովորույթը. ցկյանս կրթության մասին ենք խոսում”

Posted in Ձոն. տեխնոլոգիական ստուգատես, Մանկավարժական գրականություն, Բանաստեղծության հետքերով

Հեռավար ուսուցում․․․Ընթերցումը որպես Ձոն

Սիրով մասնակցում եմ Քնարիկ Ներսիսյանի առաջարկած ընթերցումը որպես Ձոն նախագծին և կարդում Վահան Տերյանի <<Հայտնություն>> բանաստեղծությունը։

Տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի

Posted in Մանկավարժական գրականություն, Առանց կարգի

Մանկական անհաջողությունների պատճառները

1961, փետրվարի 3

Խեղճ Մարջրին ամբողջ ուժով ջանում էր հիշել ամենը, ինչ դպրոցում երբևէ խոսվել էր այդ մասին, բայց իզուր: Գլխում պտտվում էին կանոնների մասեր և ինչ-որ օրինակներ ու մտքեր, բայց նա ամենևին պատկերացում չուներ այն մասին, թե դրանցից որն է կիրառելի տվյալ իրավիճակում:

Հաջորդ օրը հարցրեց, թե կարելի է, որ ինքը ինձ հետ նորից զբաղվի փայտիկներով, և ստացավ իմ համաձայնությունը: Սկզբում զբաղվեցինք գունավոր ուղղանկյուններ կառուցելով. ես նույն գույնի մի քանի փայտիկ դնում էի իրար կողքի՝ ուղղանկյուն ստանալով, և նրան առաջարկում ստանալ այդպիսի ուղղանկյուն, բայց ուրիշ գույնի: Նա արագ հասկացավ, որ դա կարելի է անել սպիտակ փայտիկներով, իսկ շուտով ուղղանկյուններ կառուցեց նաև այլ գույնի փայտիկներով: Շարունակել կարդալ “Մանկական անհաջողությունների պատճառները”

Posted in Մանկավարժական գրականություն, Առանց կարգի

Թվեր: Թվաբանությունից մինչև բարձրագույն մաթեմատիկա: Մաս 2

Հեղինակ:

Սկիզբը

Գլուխ 2
Ոչինչ և ավելի քիչ մի բան, կամ որքան կարևոր է ազատ շարք ունենալը

Հնդկական համրանքի համակարգի հիմքում մեկից ինը թվանշաններն են: Նրանք ժամանակի ընթացքում ձևափոխվել և արդեն XVI դարի Եվրոպայում ժամանակակից տեսքն են ընդունել՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9. Շարունակել կարդալ “Թվեր: Թվաբանությունից մինչև բարձրագույն մաթեմատիկա: Մաս 2”

Posted in Մանկավարժական գրականություն, Առանց կարգի

Թվեր: Թվաբանությունից մինչև բարձրագույն մաթեմատիկա

Գլուխ 1
Թվեր և … թվեր

Թվերի նշանակումը

Երկրի վրա մարդիկ միակ արարածները չեն, որոնց հասու է թվերի իմացությունը: Կենդանիներին նույնպես կարելի է սովորեցնել առարկաների քանակը տարբերել: Բնականաբար, ոչ ոք չի մտածում, որ կենդանիները գիտակցաբար են հաշվում, բայց անշուշտ, կարողանում են թվերը տարբերել:

Մեզանից շատերը խաղաքարտերով խաղալիս երբեք ուշադրություն չեն դարձնում վերևի ձախ անկյունում գրված փոքրիկ թվերին: Նույնիսկ միջին խաղացողը դրա կարիքն առանձնապես չի զգում:

Խաղի նկարագրության մեջ էլ թվեր չեք գտնի: Եվ դա ոչ ոքի չի անհանգստացնում: Սովորաբար խաղաքարտի թիվն իմանում ենք առաջին հայացքից՝ առանց հաշվելու: Շարունակել կարդալ “Թվեր: Թվաբանությունից մինչև բարձրագույն մաթեմատիկա”

Posted in Մանկավարժական գրականություն, Առանց կարգի

Տիարի օրագիրը որպես իմ ընթերցարան

Օրը ՝ հուլիսի տասներեք, ու նրա գիրը` աղոթքի պես

Ինչին դժվար է հավատալ, կասկածեք ու անցեք առաջ :

Տարիներ առաջ, երբ ողջ էր Համո Սահյանը` իմաստուն, խաղաղված սիրելի գրողն ու մարդը, ես առիթը բաց չէի թողնում նրա հետ շփման: Մի անգամ նա կարդում էր իր նշանավոր բանաստեղծությունը` Շարունակել կարդալ “Տիարի օրագիրը որպես իմ ընթերցարան”

Posted in Մանկավարժական գրականություն

Վ. Կարակովսկի. Դաստիարակության սահմանները

Հատվածներ

Ամենադժվար մասնագիտությունը

Երբեք ուսուցիչ աշխատելն այսքան դժվար չի եղել:

Կյանքը դեռ երբեք այդպիսի կարևոր և դժվար խնդիրներ չի դրել մեր առջև, ուսուցչի ընդհանուր մշակութային և մասնագիտական գիտելիքներին այդքան բաձր պահանջներ չի ներկայացրել: Կյանքը դեռ այսպես դաժանորեն չի պատժել նրանց, ովքեր չունեն ինքնակրթվելու մշտական պահանջ, հասարակության արագացող առաջընթացին համաքայլ շարժվելու անընդհատ ձգտում: Դպրոցն այսօր գիտության թիկունքն է, այդ պատճառով ուսուցչի աշխատանքը մեծ մասամբ հիշեցնում է գիտնականի աշխատանք. ավելի քիչ է կրկնությունը և ավելի շատ` ստեղծագործությունը:  Շարունակել կարդալ “Վ. Կարակովսկի. Դաստիարակության սահմանները”