Posted in Մայիսյան հավաք, Մարմնակրթություն, ՏՐԻԱԹԼՈՆ

Մարզատոն Սբ.Երրորդություն եկեղեցու հարակից այգում

Մայիսյան 16-րդ հավաք

Այսօրն էլ մարզական էր : Հյուսիսային դպրոցի 3.2 և 3.3 դասարանի սովորողները մարզական քայլքով գնացին Սբ.Երրորդություն եկեղեցու հարակից այգի, որտեղ էլ մարզվեցինք և մարզական էստաֆետային խաղեր խաղացինք:

Տեսանյութ՝

Posted in Հեծանվավարություն, ՏՐԻԱԹԼՈՆ

Հեծանվաերթ +մարզական խաղեր Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում։

Այսօր  Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողներն ընկեր Անուշի ուղեկցությամբ հեծանվաերթ իրականացրեցին դեպի Սբ.Երրորդություն եկեղեցու բակ,  որտեղ միասին հեծանիվ վարեցինք և մարզական խաղեր խաղացինք։ Չնայած տեղացող անձրևին, մարզական տպավորիչ օր ունեցանք։

Շարունակել կարդալ “Հեծանվաերթ +մարզական խաղեր Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում։”
Posted in Հեծանվավարություն, ՏՐԻԱԹԼՈՆ

Մարզվում ենք ու հեծանիվ վարում

Շաբաթվա մարզական պարապմունքն 3.2 դասարանի սովորողներն իրականացրեցին Հյուսիսային դպրոցի «Դեպի լյառը Մասիս» տանիքում, իսկ ընկեր Հրայրի և ընկեր Անուշի հետ էլ մի լավ հեծանիվ վարեցին:

Տեսանյութ՝

Posted in Հեծանվավարություն, ՏՐԻԱԹԼՈՆ

Բացօթյա հեծանվավարության պարապմունք

Հեծանվավարություն ընկեր Անուշի և ընկեր Հրայրի հետ:

Եղանակային բարենպաստ պայմաններից ելնելով՝ այսօր սովորողները հեծանվավարեցին բակում:

Շարունակել կարդալ “Բացօթյա հեծանվավարության պարապմունք”
Posted in Մարմնակրթություն, ՏՐԻԱԹԼՈՆ

Մարզական պարապմունք Մայր դպրոցի մարզասրահում

Այսօր Հյուսիսային դպրոցի 2․1 և 3․2 դասարանների սովորողները մարմնամարզության պարապմունքը կազմակերպեցին, իրականացրին Մայր դպրոցի մարզասրահում։ Շնորհակալ ենք մարզիչ Ռոբերտ Խաչատրյանին, ում շնորհիվ պարապմունքն անցավ կազմակերպված և արդյունավետ, կարևորը սովորողներն ոգևորված էին, ուրախ ու տպավորված։

Տեսանյութ՝

Posted in Մարմնակրթություն, ՏՐԻԱԹԼՈՆ

Մարզական պարապմունք Մայր դպրոցի մարզասրահում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․2 դասարան

Պատասխանատու՝ Սիդոնյա Վիրաբյան

Օրը ՝ 09․02․2021

Ժամը՝ 10։00-11։00

Ընթացքը՝

  • Շարային վարժություններ
  • Նախավարժանք՝ քայլք ոտնաթաթերի, կրունկների վրա, քայլք կիսանստած, թեթև վազք, շնչառական վարժություններ
  • Պարանոցի, ուսագոտու, կոնքի, մեջքի պտույտներ
  • Օղակի պտտում՝ տեղում և ընթացքով
  • Ցատկեր ցատկապարանով
  • Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծիներ առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում  թեքում առաջ 
  • Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում
  • Վարժություններ բատուտի վրա:
  • Մարզական խաղեր:

Անհրաժեշտ պարագաները՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Բուլավաներ
  • Ցատկապարան

Նկարագրություն

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի։ Առաջին կանգնածները վազում են մինչև եզրագիծը, վերադառնում, բռնում իրենցից հետո կանգնած ընկերոջ ձեռքը և նորից վազում, հետո ավելանում է երրորդը, չորրորդը․․․

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի և կանգնում ոտքերը լայն բացված։Առաջին կանգնած մասնակիցը գնդակը գլորում է մինչև շարքի վերջ։ Վերջում կանգնած մասնակիցը գնդակը բռնում է և վազում առջև, այդպես խաղում են մինչև շարքի ավարտը ։ Հաղթում է այն թիմն, որն ավելի արագ և ճկուն է խաղում։

Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի քանի օղակներ: Յուրաքանչյուր խմբում սովորողներից մի քանիսը բռնում են օղակները, իսկ մնացած մասնակիցները ըստ հերթականության անցնում են օղակների միջով ՝ առանց դիպչելու: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի պատին:

Մարզական խաղեր՝ օղակներ և բուլավաներ

Մարզական խաղ օղակով և գնդակով

Ցատկի՛ր աջ, ձախ, կողք

Հետաքրքիր խաղ

Posted in Հեծանվավարություն, ՏՐԻԱԹԼՈՆ

Հեծանվավարության հերթական պարապմունքը

3.2 դասարանի սովորողների ամենասիրելի զբաղմունքը հեծանվավարությունն է: Դասարանում ունենք սովորողներ, ովքեր դեռ քառանիվ հեծանիվ են վարում, բայց այսօր մյուս հմուտ հեծանվորդների օգնությամբ փորձեցին երկանիվ հեծանիվ վարել: Ահա հետաքրքիր դրվագներ մեր այսօրվա հեծանվավարության պարապմունքից:Շնորհակալություն մեր սիրելի ընկեր Անուշին:

Տեսանյութ՝

Posted in Հեծանվավարություն, Հունվարյան նախագծեր, ՏՐԻԱԹԼՈՆ

Հեծանվային ստուգատես

Այսօր 3.2 ջոկատի հեծանվային ստուգատեսն էր, որի ընթացքում ճամբարականները ցույց տվեցին իրենց ձեռք բերած հմտություններն ու հեծանիվ վարելու կարողությունները, փորձեցին կատարել ստուգատեսի համար նախատեսված հեծանվային նորմատիվները:

Տեսանյութ՝