Posted in Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Թումանյանական օրեր

Ուսումնական ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան

Օրը՝ Ապրիլի 6
Ժամը՝ 11:30-14:00

Վայրը՝ Հովհաննես Թումանյանի թանգարան
Հասցե՝  Մոսկովյան փող., 40 շենք
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.2 դասարան

Պատասխանատու՝ Սիդոնյա Վիրաբյան

Օգնական՝ Մարիամ Մանասյան

Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան”
Posted in Հեքիաթներ,պատմվածքներ,առակներ, Թումանյանական օրեր

«Խելոքն ու հիմարը»։ Հովհաննես Թումանյան

Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

— Լա՛վ,- ասում է խելոքը,- էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։

Շարունակել կարդալ “«Խելոքն ու հիմարը»։ Հովհաննես Թումանյան”
Posted in Հեքիաթներ,պատմվածքներ,առակներ, Թումանյանական օրեր

Տերն ու ծառան

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

Շարունակել կարդալ “Տերն ու ծառան”
Posted in Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Առանց կարգի, Թումանյանական օրեր

Ուսումնական ճամփորդություն Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն.

«Թումանյանական օրեր » ուսումնական նախագծի շրջանակում 3.2 դասարանի սովորողները Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում դիտեցին «Անբան Հուռի» ներկայացումը:

Նկարաշար՝

Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն.”
Posted in Հեքիաթներ,պատմվածքներ,առակներ, Թումանյանական օրեր

ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բար’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Շարունակել կարդալ “ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ”