Posted in Հորինուկներ, Աղայանական-ռոդարիական ստուգատես

«Ամենագեղեցիկը, որ տեսել են իմ աչքերը»

Ամենագեղեցիկը, որ աչքերս տեսել են եղել է արևի խավարումը։ Այդ օրը անհամբեր սպասում էի, թե երբ պետք է լուսինը փակի արևին, որ երկրի վրա խավար տիրի։ Հատուկ ակնոցներ չունեի, բայց վստահ էի, որ այն տեսնելու եմ։ Հանկարծ հեռուստացույցով հայտարարեցին, որ մարդիկ ուշադիր լինեն և նշված ժամին կտեսնեն երկնային հրաշքը։ Եվ ես պատշգամբում կանգնած տեսա, թե ինչպես արևի ծայրը սևացավ և թեթև մթնեց։ Ուրախությունից թռչկոտում էի։ Այդ օրը մայրիկս ասեց, որ դու տեսել ես քո կյանքի առաջին հրաշքը․․․

Գոռ Սողմոնյան

Մենք դասարանով ձմռանը գնացել էինք Ջրվեժ անտառապարկ։Անտառն ամբողջությամբ ծածկված էր սպիտակ ձյունով, ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Անդադար ձյույն էր տեղում։ Կարծես հայտված լինեինք իրական հեքիաթում։ Ձյունածածկ անտառն ու արահետներն ամենագեղեցիկն էին, որ տեսան իմ աչքերը։

Աննա Գրիգորյան

Ամենագեղեցիկ բանը, որ տեսել են իմ աչքերը դա ծիածանն է: Մենք բոլորս տեսել ենք և գիտենք թե ծիածանն ինչ է: Ծիածանի գույներն են կարմիր, նարնջագույն, դեղին, մուգ կանաչ, կանաչ, բաց կապույտ, մուգ կապույտ, մանուշակագույն: Ինձ ամենից շատ դուր է երկել ծիածանը, որովհետև նա ունի շատ գույներ: Ես սիրում եմ ծիածանը, որովհետև ծիածանի մեջ չկա մռայլ գույն: Այնտեղ բոլոր գույները ուրախ են և պայծառ:

Ես ուզում եմ , որ մեր աշխարհը միշտ ծիածանի գույների պես լինիՙ և մարդիկ միշտ ուրախ լինեն:

Սերգեյ Պողոսյան

Շարունակել կարդալ “«Ամենագեղեցիկը, որ տեսել են իմ աչքերը»”
Posted in Հեքիաթներ,պատմվածքներ,առակներ, Աղայանական-ռոդարիական ստուգատես

Ղ․ Աղայան «Ծառերի գանգատը»

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Շարունակել կարդալ “Ղ․ Աղայան «Ծառերի գանգատը»”
Posted in Հորինուկներ, Աղայանական-ռոդարիական ստուգատես

«Տարօրինակ հարցեր»։ Հորինուկներ սովորողներից

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Սովորողների հետ ընթերցեցինք, քննարկեցինք Ջաննի Ռոդարիի «Տարօրինակ հարցեր» հեքիաթը, փորձեցինք պատասխանել թարս ինչուիկի հարցերին և հորինել նմանատիպ հարցեր, չնայած սովորողները ճիշտ էին հագել իրենց գուլպաները։

– Ինչո՞ւ մազերը գլուխ ունեն:

-Գլուխը ունի մազեր, որ մենք ճաղատ չլինենք։

Ինչո՞ւ ամեն երկիր չունի իր սեփական արևը- Արևն այնքան մեծ է,որ բավականացնում է բոլորին։

Ինչո՞ւ աչքերը դեմքը  ունեն։    Մենք աչքերի օգնությամբ տեսնում ենք մեզ շրջապատող աշխարհը ։

Շարունակել կարդալ “«Տարօրինակ հարցեր»։ Հորինուկներ սովորողներից”
Posted in Հորինուկներ, Աղայանական-ռոդարիական ստուգատես

Կար- չկար մի ծիծեռնակ կար․․․․ հորինուկներ

Սոխակ-ծիծեռնակը

Կար- չկար մի ուրախ ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում երգել: Մի անգամ նա որոշեց այնպես երգել, որ հավաքվեն բոլոր թռչունները և ուշադիր լսեն նրան: Բոլորը հիացած էին իր երգով և նրան կոչեցին սոխակ-ծիծեռնակ:

Սերգեյ Պողոսյան

Ծիծեռնակի բույնը


Կար- չկար մի սիրունիկ ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում աշխատել: Մի անգամ նա որոշեց բույն շինել և սկսեց շյուղեր հավաքել իր բույնի համար։ Շյուղեր հավաքելիս էլ նա մտածում էր, թե այս անգամ որ ծառի վրա պետք է բույն շինի։ Սակայն արդեն բոլոր ծառերը զբաղված էին։ Միայն մեկ ծառ կար ազատ, որ գտնվում էր մեր բակում։ Ծիծեռնակը շյուղը վերցրեց եւ թռավ դեպի մեր բակ։ Միասին իր համար բույն շինեցինք, հետո էլ ձագուկներին օգնեցի, որ տեղավորվեն բնի մեջ։ Ծիծեռնակը ուրախ սավառնում էր մեր բակում։ Ես էլ էի ուրախ, որ այսուհետ ծիծեռնակը իր բույնը միշտ շինելու էր մեր բակում։

Գոռ Սողոմոնյան

Աշխատասեր ծիծեռնակը

Կար- չկար մի գեղեցիկ ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում երգել։ Մի անգամ նա որոշեց բույն շինել և սկսեց հյուսել իր բույնը։ Շատ աշխատեց ծիծեռնակը և ավարտեց իր կառուցողական աշխատանքը։ Օրերից մի օր ծիծեռնակը եկավ և տեսավ, որ իր բույնը քանդվել էր։ Ծիծեռնակը  չհուսահատվեց և սկսեց  նորից պատրաստել։

Աննա Գրիգորյան

Շարունակել կարդալ “Կար- չկար մի ծիծեռնակ կար․․․․ հորինուկներ”
Posted in Հեքիաթներ,պատմվածքներ,առակներ, Աղայանական-ռոդարիական ստուգատես

Ղ. Աղայան. Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

2.Առակից գտի՛ր բոլոր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը, նրանց ավելացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր, ստացի՛ր նոր բառակապակցություններ:

3. Ստացված բառակապակցություններով՝ հորինի՛ր նոր փոքրիկ պատում:

Posted in Աղայանական-ռոդարիական ստուգատես

Ռոդարի+Աղայան նախագիծ

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ 7.04-30.04

Նպատակը՝ Ղ. Աղայան, Ջ. Ռոդարի հեղինակների մանկական ստեղծագործությունների ծանոթացում, խաղ-ուսուցում,խմբային աշխատանքների կազմակերպում:

Շարունակել կարդալ “Ռոդարի+Աղայան նախագիծ”