Posted in Մանկավարժական գրականություն, ՈՒՍՈՒՑՉԻ ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ, Առանց կարգի

Իրական ուսուցումը ինքնակրթությունն է, դրա սովորույթը. ցկյանս կրթության մասին ենք խոսում

Հեղինակ:

Կրթահամալիրի տնօրենի օրագրից

Ապրիլի 3, 2014թ․

Ինքնակրթությունը և մասնագիտական միջավայրը հայագիտության իմ ուսուցիչները եղան 1979-1985 տարիներին. ես ջանասեր-ոգևորված սովորում էի: Թ. 10 դպրոցում Վարդգես Պետրոսյանի աջակցությամբ ստեղծված հայագիտության խորացված ուսուցման դասարանների համար հայագիտական հանրակրթական ծրագրերի կազմումը, դրանց դասավանդման համար մասնագետների որոնումը, մասնագիտացված միջավայրում (գիտահետազոտական կենտրոններ, թանգարաններ) հայագիտության խորացված ուսուցմամբ 9-րդ-10-րդ դասարանների իմ սաների գործնական պարապմունքների՝ ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունների, մասնագիտական փորձառության կազմակերպումը պահանջում էին, որ կարճ ժամկետում ծանոթանայի տասնյակ-տասնյակ հայագետ գործիչների՝ հայտնի ու ոչ այնքան, գոնե ինձ անծանոթ հայագետների՝ գրողների, արվեստի գործիչների, երաժիշտների, լեզվաբանների, գրականագետ-արվեստաբանների, պատմաբանների հետ… Բուռն, ինքնամոռաց գործումի, գրավիչ ապրումի տարիներ էին:

Շարունակել կարդալ “Իրական ուսուցումը ինքնակրթությունն է, դրա սովորույթը. ցկյանս կրթության մասին ենք խոսում”