Posted in Ուսումնական Ագարակ, Ամառային ճամբար

Ուսումնական ագարակում

Այսօր Հյուսիսային դպրոցի 3.2 ջոկատի ճամբարականներն այցելեցին Ուսումնական ագարակ։ Ճամբարականների ուսապարկերում ձիերի համար խնձոր, գազար և կաղամբ կար և, ընկեր Սոնայի օգնությամբ, կերակրեցին կենդանիներին: Շրջեցինք Ագարակում, իսկ հետո ընկեր Էդմոնի օգնությամբ ձիավարեցինք:

Տեսանյութ՝

Posted in Ուսումնական Ագարակ

Ուսումնական ագարակ։ Նախագիծ

Օրը՝ Հունիսի 3

Սկիզբը՝ 10։00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․2 ճամբարային ջոկատ

Նպատակը, խնդիրները՝

  • Մարզական քայլք
  • Հոգատար վերաբերմունք դեպի կենդանին
  • Հաղթահարել կենդանու հանդեպ վախը
  • Ձիերի խնամք, կերակրում
  • Ձիավարություն խնամքի մասին

Ընթացքը՝ Կենդանիների համար կերի ձեռքբերում, կերակրում, ձիավարության անվտանգության կանոնների մասին դասընթաց Էդմոն Փաշինյանի հետ, ձիավարություն։

Արդյունքը՝ Պատումներ տպավորությունների մասին՝ գրառման, տեսանյութի կամ նկարաշարերի տեսքով։

Posted in Ուսումնական Ագարակ

Ուսումնական մեղվանոցում

«Ճանաչենք հրաշագործ մեղվին» նախագծի երկրորդ փուլում 3.2 դասարանի սովորողներն այցելեցին ուսումնական մեղվանոց։ Դեռևս առաջին հանդիպման ժամանակ ընկեր Արմինեն բավականին տեղեկություններ էր փոխանցել մեղուների, մեղվաբուծության մասին և սովորղներն անհամբեր սպասում էին մեղուների հետ հանդիպմանը։ Ուսումնական մեղվանոցում հագանք մեղվապահի համար նախատեսված սպիտակ շապիկներ, ցանցագլխարկներ, լսեցինք ընկեր Արմինեի խորհուրդները և ծխարարի օգնությամբ մոտեցանք փեթակներին։ Շնորհակալություն ընկեր Արմինեին հետաքրքիր, տպավորիչ վարպետության դասի համար:

Տեսանյութ՝

Սովորողներն իրենց տպավորությունների մասին պատմել են բլոգներում:

Շարունակել կարդալ “Ուսումնական մեղվանոցում”
Posted in Մարտ ամսվա նախագծեր, Ուսումնական Ագարակ

Մեղվազրույց մեղվապահ Արմինե Գոգինյանի հետ

Այսօր 3․2 դասարանի սովորողները վարպետության դաս ունեցան կրթահամալիրի մեղվապահ Արմինե Գոգինյանի հետ։ Մեղվազրույցի ընթացքում սովորողները ձեռք բերեցին կարևոր գիտելիքներ հրաշագործ մեղուների մասին։ Նախապես ծանոթացել էինք ընկեր Արմինեի ուղարկած  տեղեկատվական նյութին, որի արդյունքում էլ ստացվեց շատ հետաքրքիր ու արդյունավետ զրույց-քննարկում։ Սովորողները շատ տպավորվեցին և անհամբեր կսպասեն նախագծի շարունակությանը մեղվանոցում՝ և՛ ագարակում և՛ Արատեսում:

Տեսանյութ՝

Posted in Հունվարյան նախագծեր, Ուսումնական Ագարակ, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021

Ուսումնական ագարակում

Այսօր 3.2 ջոկատի ճամբարականներն այցելեցին կրթահամալիրի ուսումնական ագարակ: Ագարակում ընկեր Էդմոնի օգնությամբ ձիավարեցինք, այնուհետև շրջեցինք ագարակում և ուրախ տրամադրությամբ, ձնագնդի խաղալով վերադարձանք դպրոց:

Տեսանյութ՝

Շարունակել կարդալ “Ուսումնական ագարակում”
Posted in Հունվարյան նախագծեր, Ուսումնական Ագարակ, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021

Այցելություն ուսումնական Ագարակ

Нет описания.

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 3․2 ճամբարային ջոկատ

Ժամանակահատված՝ Հունվարի 29, ժամը՝ 10:30-12:00

Պատասխանատուներ` Սեդա Վիրաբյան, Էդմոն Փաշինյան

Շարունակել կարդալ “Այցելություն ուսումնական Ագարակ”
Posted in Նախագծային ուսուցման շաբաթ, Ուսումնական Ագարակ, Սեբաստացու օրեր, Առանց կարգի

Կրթահամալիրի արևմուտքում

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնին  ընդառաջ  Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողների հետ շրջում ենք կրթահամալիրի դպրոց-պարտեզներով:  Այս անգամ քայլեցինք դեպի արևմուտք: Սովորողները մասնակցեցին ամենշաբաթյա լողուսուցման պարապմունքին, իսկ հետո շտապեցինք  ուսումնական Ագարակ:Դատարկաձեռն չէինք. սովորողները չէին մոռացել և Ագարակի բնակիչների համար  իրենց հետ սնունդ էին վերցրել:

Posted in Նախագծային ուսուցման շաբաթ, Ուսումնական Ագարակ, Առանց կարգի

Կրթահամալիրի ուսումնական ագարակում

Հյուսիսային դպրոցի 1.2 դասարանի սովորողներն այսօր կրթահամալիրի ագարակում էին: Առավոտյան պատրատված, հավեսով, եռանդով այցելեցինք ագարակ:  Ներկա գտնվեցինք ձիերի առավոտյան պարապմունք-նախավարժանքին: Ընկեր Էդմոնն ու  Էդգարը սովորողներին ծանոթացրեցին նոր  սևուկ պոնիի հետ,պատմեցին մյուս ձիերի մասին: Սովորողներն իրենց բերած բանջարեղենով կերակրեցին ձիերին:

Տեսանյութ՝