Posted in Ամառային ճամբար, Լող

Հունիսմեկյան գույներ, տրամադրություն

Ճամբարականների հետ Հյուսիսային դպրոցում օրը սկսեցինք կոմիտասյան երգերով և ճամբարային բարձր տրամադրությամբ: Օրվա ընթացքում ջրային զվարճալի խաղեր խաղացինք, պղպջակներն ու ջրային հրացաններն էլ լողափն էլ ավելի խինդով և հրճվանքով լցրեցին: Մի լավ թրջվելուց հետո ճամբարականները հայտնվեցին լողավազանում, իսկ առջևում կրթահամալիրի կողմից կազմակերպված պաղպաղակի հյուրասիրությունն էր:

Տեսանյութ՝

Posted in Հունվարյան նախագծեր, Մարմնակրթություն, ՏՐԻԱԹԼՈՆ, Լող

Ուրախ լողորդները

Հունվարյան ճամբարի ընթացքում այսօր 2.1 և 3.2 ջոկատի մի խումբ ճամբարականներ իրենց լողի պարապմունքն անցկացրեցին Արևմուտքի տաքուկ լողավազանում: Ճամբարականները Հյուսիսից մարզական վազքով հասան Արևմտյան դպրոց և կարոտով ցատկեցին ջուրը: Լողորդների ոգևորվածությունն աննկարագրելի էր…

Տեսանյութ՝

Posted in Տեխնոլոգիա/կերպարվեստ, Լող

Հանդիպում ֆիզիկական միջավայրում

Այսօր մի խումբ սովորողների հետ հանդիպեցինք Հյուսիսային դպրոցում: Միասին շրջեցինք դպրոցի տարածքով, ընկեր Ալիսի օգնությամբ՝ «Սասնալանջ կամ Մհերի դուռ» փառատոնի շրջանակում աշխատեցինք պլաստիրինով, իսկ հետո լողացինք,ջրային խաղեր խաղացինք:

Շարունակել կարդալ “Հանդիպում ֆիզիկական միջավայրում”