Posted in Հորինուկներ, Մայիսյան հավաք

«Իմ երազանքը» հորինուկների շարք

Կարդացե՛ք 3․2 դասարանի սովորողների երազանքների մասին։

Բոլորի նման ես էլ ունեմ երազանքներ, որոնք հնարավոր է կատարվեն կամ չկատարվեն: Իմ երազանքներից է, որ ես ունենամ կախարդական փայտիկ և այդ փայտիկով շատ փորձեր ու հրաշքներ կատարեմ: Կախարդական փայտիկի օգնությամբ այնպես կանեմ, որ մյուս մոլորակներում էլ կյանք լինի,կստեղծեմ մեծ ու փոքր երկրներ, իսկ մարդկանց անմահ կդարձնեմ: Մտածում եմ այդ մասին և հասկանում, որ պետք է շատ-շատ մեծ գիտնական դառնամ, որ կարողանամ այդքանն իրականացնել :

Դանիել Մովսիսյան

Իմ երազանքը կապված է ամառվա հետ: Ես ուզում եմ ստեղծել մի կախարդական ժամացույց, որի օգնությամբ միշտ ամառ կլինի:Ուզում եմ միշտ ամառ լինի, որ իմ ընկերների հետ ոչ թե երեք ամիս խաղամ, այլ շատ: Ուզում եմ միշտ ամառ լինի, արև լինի, որ միշտ լողամ լողավազանում:

Սերգեյ Պողոսյան

Ես միշտ երազել եմ դառնալ ծրագրավորող։ Ցանկանում եմ ստեղծել հետաքրքիր ռոբոտներ։ Օրինակ՝ տնտեսական ռոբոտ, ով կզբաղվի տնային գործերով, թռչող ռոբոտ, զինվորական ռոբոտ, ով կպաշտպանի հայրենիքը և այլն։ Բայց ամենից շատ կուզեի ստեղծել կախարդական թևեր, որոնց օգնությամբ մարդիկ թռչունների նման կճախրեին կապույտ երկնքում։ Իմ երազանքները կատարելու համար ես պետք է դառնամ շատ հայտնի ծրագրավորող, ում մասին հուսով եմ հետագայում դուք կլսեք։

Սյուզանա Սարգսյան

Շարունակել կարդալ “«Իմ երազանքը» հորինուկների շարք”
Posted in Հորինուկներ, Աղայանական-ռոդարիական ստուգատես

«Ամենագեղեցիկը, որ տեսել են իմ աչքերը»

Ամենագեղեցիկը, որ աչքերս տեսել են եղել է արևի խավարումը։ Այդ օրը անհամբեր սպասում էի, թե երբ պետք է լուսինը փակի արևին, որ երկրի վրա խավար տիրի։ Հատուկ ակնոցներ չունեի, բայց վստահ էի, որ այն տեսնելու եմ։ Հանկարծ հեռուստացույցով հայտարարեցին, որ մարդիկ ուշադիր լինեն և նշված ժամին կտեսնեն երկնային հրաշքը։ Եվ ես պատշգամբում կանգնած տեսա, թե ինչպես արևի ծայրը սևացավ և թեթև մթնեց։ Ուրախությունից թռչկոտում էի։ Այդ օրը մայրիկս ասեց, որ դու տեսել ես քո կյանքի առաջին հրաշքը․․․

Գոռ Սողմոնյան

Մենք դասարանով ձմռանը գնացել էինք Ջրվեժ անտառապարկ։Անտառն ամբողջությամբ ծածկված էր սպիտակ ձյունով, ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Անդադար ձյույն էր տեղում։ Կարծես հայտված լինեինք իրական հեքիաթում։ Ձյունածածկ անտառն ու արահետներն ամենագեղեցիկն էին, որ տեսան իմ աչքերը։

Աննա Գրիգորյան

Ամենագեղեցիկ բանը, որ տեսել են իմ աչքերը դա ծիածանն է: Մենք բոլորս տեսել ենք և գիտենք թե ծիածանն ինչ է: Ծիածանի գույներն են կարմիր, նարնջագույն, դեղին, մուգ կանաչ, կանաչ, բաց կապույտ, մուգ կապույտ, մանուշակագույն: Ինձ ամենից շատ դուր է երկել ծիածանը, որովհետև նա ունի շատ գույներ: Ես սիրում եմ ծիածանը, որովհետև ծիածանի մեջ չկա մռայլ գույն: Այնտեղ բոլոր գույները ուրախ են և պայծառ:

Ես ուզում եմ , որ մեր աշխարհը միշտ ծիածանի գույների պես լինիՙ և մարդիկ միշտ ուրախ լինեն:

Սերգեյ Պողոսյան

Շարունակել կարդալ “«Ամենագեղեցիկը, որ տեսել են իմ աչքերը»”
Posted in Հորինուկներ, Աղայանական-ռոդարիական ստուգատես

«Տարօրինակ հարցեր»։ Հորինուկներ սովորողներից

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Սովորողների հետ ընթերցեցինք, քննարկեցինք Ջաննի Ռոդարիի «Տարօրինակ հարցեր» հեքիաթը, փորձեցինք պատասխանել թարս ինչուիկի հարցերին և հորինել նմանատիպ հարցեր, չնայած սովորողները ճիշտ էին հագել իրենց գուլպաները։

– Ինչո՞ւ մազերը գլուխ ունեն:

-Գլուխը ունի մազեր, որ մենք ճաղատ չլինենք։

Ինչո՞ւ ամեն երկիր չունի իր սեփական արևը- Արևն այնքան մեծ է,որ բավականացնում է բոլորին։

Ինչո՞ւ աչքերը դեմքը  ունեն։    Մենք աչքերի օգնությամբ տեսնում ենք մեզ շրջապատող աշխարհը ։

Շարունակել կարդալ “«Տարօրինակ հարցեր»։ Հորինուկներ սովորողներից”
Posted in Հորինուկներ, Աղայանական-ռոդարիական ստուգատես

Կար- չկար մի ծիծեռնակ կար․․․․ հորինուկներ

Սոխակ-ծիծեռնակը

Կար- չկար մի ուրախ ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում երգել: Մի անգամ նա որոշեց այնպես երգել, որ հավաքվեն բոլոր թռչունները և ուշադիր լսեն նրան: Բոլորը հիացած էին իր երգով և նրան կոչեցին սոխակ-ծիծեռնակ:

Սերգեյ Պողոսյան

Ծիծեռնակի բույնը


Կար- չկար մի սիրունիկ ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում աշխատել: Մի անգամ նա որոշեց բույն շինել և սկսեց շյուղեր հավաքել իր բույնի համար։ Շյուղեր հավաքելիս էլ նա մտածում էր, թե այս անգամ որ ծառի վրա պետք է բույն շինի։ Սակայն արդեն բոլոր ծառերը զբաղված էին։ Միայն մեկ ծառ կար ազատ, որ գտնվում էր մեր բակում։ Ծիծեռնակը շյուղը վերցրեց եւ թռավ դեպի մեր բակ։ Միասին իր համար բույն շինեցինք, հետո էլ ձագուկներին օգնեցի, որ տեղավորվեն բնի մեջ։ Ծիծեռնակը ուրախ սավառնում էր մեր բակում։ Ես էլ էի ուրախ, որ այսուհետ ծիծեռնակը իր բույնը միշտ շինելու էր մեր բակում։

Գոռ Սողոմոնյան

Աշխատասեր ծիծեռնակը

Կար- չկար մի գեղեցիկ ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում երգել։ Մի անգամ նա որոշեց բույն շինել և սկսեց հյուսել իր բույնը։ Շատ աշխատեց ծիծեռնակը և ավարտեց իր կառուցողական աշխատանքը։ Օրերից մի օր ծիծեռնակը եկավ և տեսավ, որ իր բույնը քանդվել էր։ Ծիծեռնակը  չհուսահատվեց և սկսեց  նորից պատրաստել։

Աննա Գրիգորյան

Շարունակել կարդալ “Կար- չկար մի ծիծեռնակ կար․․․․ հորինուկներ”
Posted in Հորինուկներ, Զատկի ծես. նախագիծ

Զատկական խնդիրներ

Աննայի ածիկի բարձրությունը 2 անգամ ավելի է Աշոտի ածիկի ծիլերի բարձրությունից և 4 անգամ կարճ է Յանայի ածիկի ծիլերի բարձրությունից: Որքա՞ն է Աշոտի և Յանայի ածիկների ծիլերի բարձրությունը, եթե Աննայի ածիկի ծիլերի բարձրությունը 8 սմ է:

Աշոտը խանութից գնեց 30 հատ ձու: Ճանապարհին ընկավ և ձվերի կեսը կոտրեց: Քանի՞ ձու մնաց Աշոտի մոտ:

Կարենը գնեց 10 ձու, 2 տուփ կարագ, կես կգ. պանիր և 3 հատ հաց: Որքան գումար վճարեց, երբ 1 ձուն արժե 80 դրամ, 1 տուփ կարագը՝ 980 դրամ, 1 կգ պանիրը՝ 2500 դրամ, 1 հացը՝ 160 դրամ:

Խնդիրները կազմեց՝ Սերգեյ Պողոսյանը։

 Սյուզաննան Զատկի տոնի համար ցանեց ցորենի ածիկ։ 8 օր հետո ամենաերկար ծիլը 13 սմ էր։ Որքա՞ն կկազմի նրա բարձրությունը տոնին, եթե մինչև Զատիկ դեռ կա 6 օր։

Զատկին թխվածք պատրաստելու համար մայրիկը գնեց 6 հատ ձու, 2 լ․ կաթ, կես կգ․ ալյուր։ Հայտնի է, որ մեկ հատ ձուն արժե 60 դր․ 1 լ․ կաթն արժե 400 դր, իսկ ալյուրը՝ 300 դրամ։ Որքա՞ն գումար պետք է վճարի մայրիկը, այդպիսի երկու թխվածք պատրաստելու համար։

Խնդիրները կազմեց՝ Սյուզանա Սարգսյանը։

Posted in Հորինուկներ

Գարունը սովորողների նկարներում

Նկարել եմ գարուն։Նկարում պատկերված են բողբոջած ծառեր,կակաչներ,թռչունները վերադառնում են, իսկ արևը շողում է երկնքում։

Աննա Գրիգորյան

Գարուն է։ Ծաղիկները ծաղկել են, նրանք շատ գույնզգույն են և գեղեցիկ։ Գարնանը վերադառնում են բոլոր թռչունները, նրանք շատ ուրախ երգում են։ Ես շատ եմ սիրում գարունը։

Արևիկ Թանգամյան

Շարունակել կարդալ “Գարունը սովորողների նկարներում”
Posted in Հորինուկներ

Գարուն բերող ծիծեռնակը։ Հորինուկներ

Կա մի ծիծեռնակ, որ ապրում է մեր շքամուտքում։ Նա ամեն տարի ապրիլի քսանին վերադառնում է մեր մուտքում գտնվող իր բույնը։ Ապրում է այնտեղ, միշտ երկու ձագուկ է ունենում, նրանց մեծացնում է մինչև աշուն և բոլորով հեռանում են։ Հետո նորից վերադառնում են հաջորդ գարնանը։ Դա մեր մուտքի գարուն բերող ծիծեռնակն է։

Արևիկ Թանգամյան

Բարև ծիծեռնակ, դու մեզ գարուն բեր։ Մենք երեխաներով քեզ շատ-շատ էինք սպասում, բայց դու մեզ չայցելեցիր։ Մենք իմացանք, թե ինչու դու մեզ չես այցելում, որովետև քո փետուրները պոկվել էին։ Մենք ծիծեռնակին առաջարկեցինք մեր օգնությունը և նրան փետուրներ տվեցին, որպեսզի գա, և մեզ պայծառ օրեր ու արև բերի։ Ծիծեռնակը շատ ուրախացավ, երբ իրեն օգնեցինք։ Եվ ծիծեռնակը եկավ մեզ մոտ, իրն հետ բերելով պայծառ օրեր ու արև։ Մենք բոլորով միասին ծիծեռնակի հետ երգեցինք, պարեցինք ու ուրախացանք։

Նելլի Կարապետյան

Շարունակել կարդալ “Գարուն բերող ծիծեռնակը։ Հորինուկներ”
Posted in Հորինուկներ, Ձոն. տեխնոլոգիական ստուգատես

Ակրոստիքոս «Մայրիկ» բառով

Հորինում են Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողները

Մայրիկը շատ նուրբ է,

Արևի նման շողում է,

Յուրաքանչյուր շողի տակ,

Րոպե առ րոպե ծաղկում է

Ինչպես գարնան մանուշակ,

Կակաչ, հասմիկ ու շուշան։

Գոռ Սողոմոնյան

Մեղմ ու քնքուշ համբույրով

Անուշ ու տաք ժպիտով

Յուրաքանչյուր քո բառը

Րոպե առաջ կլսեմ

Ինչքան էլ, որ մեծանամ

Կլինեմ միշտ քո փոքրիկը։

Նելլի Կարապետյան

Շարունակել կարդալ “Ակրոստիքոս «Մայրիկ» բառով”
Posted in Հորինուկներ, Ձոն. տեխնոլոգիական ստուգատես

Ակրոստիքոս «Գարուն» բառով

Հորինում են Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողները

Գարուն ինչ լավ է, որ դու եկել ես,

Ամեն ինչ շուտով կանաչ կներկես,

Րոպե առ րոպե քեզ ենք մենք սպասել,

Ուրախ երգերով քեզ դիմավորել,

Նորից դու կգաս՝ արև կբերես:

Շարունակել կարդալ “Ակրոստիքոս «Գարուն» բառով”
Posted in Հորինուկներ, Թումանյանական օրեր

Նամակներ Թումանյան պապիկին

Ծնունդդ շնորհավոր, Թումանյան պապիկ։Թումանյան պապիկ այսօր լրացավ քո  152 ամյակը։Մենք  սիրով կարդում ենք քո գրած հեքիաթները,սովորում բանաստեղծությունները։ Քո գրած հեքիաթները դառնում են մեզ համար սիրելի ներկայացումներ։ Շնորհակալ ենք, սիրելի Թումանյան պապիկ։

Աննա Գրիգորյան

Ծնունդդ շնորհավոր Թումանյան պապիկ։  Այսօր դու դարձար 152 տարեկան։ Մենք բոլորս շնորհավորում ենք քեզ։

Երևի դու կստանաս իմ նամակը։

Մանան Հովհաննիսյանից

Շարունակել կարդալ “Նամակներ Թումանյան պապիկին”