Posted in Հորինուկներ, Հունվարյան նախագծեր, Դդմածես

Այն ինչն է, ինչը…

Нет описания.

Կլոր է, բայց գնդակ չէ,

Տանձաձև է, բայց տանձ չէ

Շատ համեղ ու օգտակար է

Կռահի՛ր թե այն ինչ է։

***

Բանջարեղեն եմ շատ մեծ

Սեխի կամ ձմերուկի պես,

Նարնջագույն եմ ես,

Իսկ իմ անունն է ․․․։

Սյուզանա Սարգսյան

Շարունակել կարդալ “Այն ինչն է, ինչը…”
Posted in Հորինուկներ, Հունվարյան նախագծեր, Դդմածես

Դդում։ Ակրոստիքոս

Դդմածեսին մենք

Դդմով թխվածք պատրաստեցինք

ՈՒ երբ նրան համտեսեցինք

Մեր պատրաստածը շատ հավանեցինք։

Սյուզանա Սարգսյան

Դեղին

Դդում ես քեզ առա

Ու սարքեցի

Մեծ ղափամա։

Աննա Գրիգորյան

Շարունակել կարդալ “Դդում։ Ակրոստիքոս”
Posted in Հունվարյան նախագծեր, Տեխնոլոգիա/կերպարվեստ, Դդմածես

Դդմային դեկորներ միջավայրի ձևավորման համար

Ձմեռային ազգագրական փառատոն

Դդմածեսին ընդառաջ այսօր 3․2 ջոկատի ճամբարականներն ընկեր Տաթևի հետ պատրաստեցին թեմատիկ դեկորներ, որոնցով էլ ձևավորեցին Հյուսիսային դպրոցի սրահները։

Տեսանյութ՝

Posted in Հունվարյան նախագծեր, Մարմնակրթություն, Դդմածես

Դդմախաղեր, դդմագլորներ

Դդմածես  ուսումնական նախագծի ընթացքում այսօր 2․3 և 3․2 ջոկատները խաղացին մի քանի դդմախաղեր, գլորեցին տարբեր չափի դդումներ։

Ջոկատավարներ՝ Սեդա Վիրաբյան, Լիանա Ռոզիկյան։

Տեսանյութ՝

Posted in Հունվարյան նախագծեր, Դդմածես

Դդումով թխվածք

Ձմեռային ազգագրական փառատոն

Դդմածես  նախագծի ընթացքում 3․2 ջոկատի ճամբարականները Հյուսիսային դպրոցի խոհարար Նարինե Հարությունյանի հետ պատրաստեցին դդումով թխվածք: Ճամբարականներն առաջարկում են իրենց  բաղադրատոմսը, փորձեք եւ ինքներդ համոզվեք, թե ինչ համեղ է ստացվում:

Տեսանյութ՝

Posted in Հունվարյան նախագծեր, Դդմածես, Ընտանեկան նախագծեր

Դդմային կերակրատեսակների պատրաստում ընտանեկան ճամբարներում

Դդմածես նախագծի ընթացքում սովորողներն ընտանեկան ճամբարներում պատրաստում են դդմային կերակրատեսակներ։

Ներկայացնում է՝ Արևիկ Թանգամյանը։