Posted in Ուսումնական ամառ

Իմ ամառային հանգիստը

Իրենց ուսումնական բլոգներում ամառային հանգստի մասին են պատմում 3.2 դասարանի սովորողները:

Արևիկ Թանգամյան

Աննա Գրիգորյան

Յանա Կարապետյան

Մանան Հովհաննիսյան

Արմեն Բադալյան

Մարի Խադիշյան

Դանիել Մովսիսյան

Սերգեյ Պողոսյան

Շարունակել կարդալ “Իմ ամառային հանգիստը”
Posted in Ուսումնական ամառ, Առանց կարգի

Սուրբ Մեսրոպ Մաշտոց,Օշական

Ուսումնական ամառ 2020

Ճամփորդապատումը՝ Էրիկ Խաչատրյանի բլոգում

Կիրակի առավոտյան հայրիկս մեզ տարավ Օշական:Այնտեղ է թաղված Մեսրոպ Մաշտոցը:Նրա գերեզմանի վրա եկեղեցի է կառուցած:Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին 443 թվականին կառուցել է իշխան Վահան Ամատունին`Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա:Ես առաջին  անգամ էի այստեղ:Մաշտոցի գերեզմանի մոտ ես շնորհակալություն հայտնեցի Մեսրոպ պապիկին տառերի համար:Խոստացա նաև լավ սովորել:

Posted in Ուսումնական ամառ, Առանց կարգի

«Սուտասանը»։ Կարինե Երեմյան

Ուսումնական ամառ 2020

Ես կարդացել եմ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից «Սուտասանը»։Ինձ շատ դուր եկավ այս հեքիաթը։ Հեքիաթը մի թագավորի մասին էր , որը կարծում էր թե նրանից խորամանկը չկա։ Հերոսներից մեկը թագավորն էր , ոչ այդքան խորամանկ հովիվը,  մի դերձակ և մի աղքատ գյուղացի։Ինձ դուր եկավ այն հատվածը երբ հովիվն ասաց, որ երկինքը պատռվեց, իսկ թագավորը անհապաղ և առանց զարմանալու հավատաց նրան։

Բավականին հետաքրքիր հեքիաթ էր, որն ինձ սովորեցրեց  խոսքի տերը լինել, չստել և միշտ փորձել ազնիվ խոսել։Կարծում եմ եթե ընկերներս էլ  կարդան իրենցով շատ դուր կգա այս հեքիաթը։
Posted in Ուսումնական ամառ, Առանց կարգի

Ալեքսանդեր Միլն «Վինի – Թուխը և բոլոր-բոլորը»

Ուսումնական ամառ 2020

Նյութը՝ Սերգեյ Պողոսյանի բլոգում

Գրքերից մյուսը,  որը ես ընթերցել եմ ամառային արձակուրդների ընթացքում՝ Ալեն Ալեքսանդեր Միլնի «Վինի – Թուխը և բոլոր-բոլորը» հեքիաթն է։

Հեքիաթը Վինի Թուխի և իր ընկերների մասին է։

Հեքիաթի հերոսներն էին՝ Վինի Թուխը, Քրիստոֆեր Ռոբինը, Դնչիկը, Ճագարը, Իա-իան, Բուն և Վագրը։

Շարունակել կարդալ “Ալեքսանդեր Միլն «Վինի – Թուխը և բոլոր-բոլորը»”

Posted in Ուսումնական ամառ, Առանց կարգի

Մի գեղեցիկ օր

Ուսումնական ամառ 2020

Նյութը՝ Խադիշյան Մարիի բլոգում

Մի հիշարժան օր

Հուլիսյան մի օր մենք ընտանիքով գնացինք Գեղարդավանք։ Նախօրեին մայրիկս պատմել էր Գեղարդավանքի մասին,որ այն համարվում է միջնադարյան վանական համալիր։ Այն կոչվում է նաև Այրիվանք, որ նշանակում է Քարանձավի վանք։ Շարունակել կարդալ “Մի գեղեցիկ օր”

Posted in Ուսումնական ամառ, Առանց կարգի

Կախարդական լավաշ

Նյութը՝ Թումասյան Քրիստինեի բլոգում

 

Ես դիտեցի կախարդական լավաշ մուլտֆիմը։ Ես հավանեցի այն։ Ես հասկացա, որ երեխային  ամենաշատը օգնում է իր մայրիկի սերը ։ Նաղաշին էլ օգնեց իր մայրիկի սերը։ Մայրիկը իր թխած լավաշի մեջ իր սերն էր դրել, դրա համար էլ լավաշը փրկեց ավազակից և այն չէր վերջանում և Նաղաշը սոված չէր մնում։ Ես հասկացա, որ եթե մարդը աշխատանք ունենա երջանիկ կլինի։ Ես նաև հասկացա, որ հեռու երկրներ պետք չէ գնալ երջանիկ լինելու համար՝ պետք է մնալ մեր հայրենիքում։