Posted in Ուսումնական նախագծեր 2020-2021, Ընտանեկան նախագծեր

Գիտելիքի օրը Հաղարծինում

Գիտելիքի օր. ընտանեկան նախագծեր

Գիտելիքի օրը՝սեպտեմբերի 1 ին,մեր ընտանեկան հանգստի ժամանակ այցելեցինք Հաղարծին,10- րդ դարի հայկական վանքային համալիր:

Նկարաշարն ու նյութը դիտեք՝ Էրիկ Խաչատրյանի բլոգում։

Posted in Ուսումնական ամառ, Առանց կարգի

Սուրբ Մեսրոպ Մաշտոց,Օշական

Ուսումնական ամառ 2020

Ճամփորդապատումը՝ Էրիկ Խաչատրյանի բլոգում

Կիրակի առավոտյան հայրիկս մեզ տարավ Օշական:Այնտեղ է թաղված Մեսրոպ Մաշտոցը:Նրա գերեզմանի վրա եկեղեցի է կառուցած:Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին 443 թվականին կառուցել է իշխան Վահան Ամատունին`Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա:Ես առաջին  անգամ էի այստեղ:Մաշտոցի գերեզմանի մոտ ես շնորհակալություն հայտնեցի Մեսրոպ պապիկին տառերի համար:Խոստացա նաև լավ սովորել:

Posted in Հորինուկներ, Հունվարյան նախագծեր, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Նախագծային ուսուցման շաբաթ, Առանց կարգի

Բաց նամակ թռչուններին

Հովհաննես Թումանյանի «Մի բաց նամակ ամենքին» բանաստեղծությունը յուրացնելուց հետո  2.2 դասարանի սովորողները պատասխան նամակ գրեցին Ճնճղուկյան Ծիտիկին և մյուս թռչուններին:

ծիտիկի նամակը պ

Բարև փոքրիկ ճնճղուկ։ Ես գիտեմ, որ դուք ձմռանը չեք չվում և մնում եք մեզ մոտ, նաև գիտեմ,  երբ ձյուն է գալիս դուք դժվարությամբ եք հացի փշուրներ գտնում։ Օրեր առաջ ես տեսա ճնճղուկի, նրան սիրեցի ու կերակրեցի։ Հաջորդ անգամ, երբ հանդիպենք նորից կկերակրեմ։

Թանգամյան Արևիկ

 

Ճնճղուկ

Բարև  սիրելի՛  ճնճղուկներ։    Քանի որ  դուք  ամբողջ ձմեռ սոված  եք մնում և չեք կարողանում հացի փշրանքներ գտնել, ես խոստանում եմ  ձեզ   հացի   փշուրներ տալ։Եկե՛ք մեր բակ՝ Եղբայրության  փողոց։ Ես Ձեզ կսպասեմ։

Սիրով՝ Աննա Գրիգորյան։

Без имени

Բարև սիրելի Ճնճղուկյան Ծիտիկ ։ Ես  գիտեմ  որ դու  և  քո  ընկերները  ձմռանը սոված  եքՙ  դրա համար էլ   ես  ձեզ  հացի փշուրներ  կտամ  մեր  տան պատշգամբից։

Հայրապետյան Գևորգ Շարունակել կարդալ “Բաց նամակ թռչուններին”

Posted in Մեդիագրագիտություն, Մեդիահմտություններ, Ամանորյա ծես, Առանց կարգի

Ամանորյա շարժական մեդիաբացիկներ

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» նախագծի շրջանակում սովորողների հետ  պատրաստեցինք շարժական տոնական բացիկներ: Մեզ անհրաժեշտ էր ի մի բերել մեր մեդիաիմացություններն ու անցնել աշխատանքի:

Արդյունքները ներկայացնում եմ ստորև՝

Դանիել Մովսիսյան

Կարապետյան Յանա Շարունակել կարդալ “Ամանորյա շարժական մեդիաբացիկներ”

Posted in Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մեդիահմտություններ, Ամանորյա ծես, Առանց կարգի

Ամանորյա ասիկ-բարեմաղթանքներ

Մուտքագրում և նկարում ենք ամանորյա ասիկ-բարեմաղթանքները:

ամանոր

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:

Թանգամյան Արևիկ

ամանորյա ասիկ Գևորգ

Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:

Հայրապետյան Գևորգ

galantos

Գալանտոս, տոս, տոս,
Գալանտոսը էկել է,
Դռան տակը կայնել է,
Շիլա շապիկ հագել է,
Մեկ ավուճին խայիլ է:

Մովսիսյան Դանիել Շարունակել կարդալ “Ամանորյա ասիկ-բարեմաղթանքներ”