Posted in Սեբաստացու օրեր

«Հոգատար եղի՛ր » ցուցահանդես վաճառք

«Հոգատար եղի՛ր » ցուցահանդես վաճառք Հյուսիսային դպրոցում։

Սովորողների լուսաբանումները՝

Էրիկ Խաչատրյան

Կատրին Ծատինյան

Մանան Հովհաննիսյան

Սերգեյ Պողոսյան

Սյուզանա Սարգսյան

Posted in Հորինուկներ, Սեբաստացու օրեր

Ինչո՞ւ եմ սիրում կրթահամալիրը

Սեբաստացու օրեր նախագծի ընթացքում գրում են 3․2 դասարանի սովորողները։

Ես սիրում եմ իմ կրթահամալիրը, որովհետև․․․

Ես սիրում եմ իմ կրթահամալիրը, որովհետև այնտեղ ես սովորում եմ և ստանում շատ գիտելիքներ: Իմ կրթահամալիրը առաձնանում է մյուս դպրոցներից նրանով, որ այստեղ մենք բացի ընդհանուր գիտելիքներից սովորում ենք տիրապետել տարբեր մեդիագործիքների, սովորում ենք նկարչություն, կավագործություն: Սովորում ենք ազգային-ազգագրական երգեր, պարեր, ավանդույթներ և ծեսեր: Այստեղ բոլոր ուսուցիչները շատ են սիրում իրենց աշակերտներին, իսկ մենք փոխադարձ սիրում ենք իրենց:

Թանգամյան Արևիկ

Շարունակել կարդալ “Ինչո՞ւ եմ սիրում կրթահամալիրը”
Posted in Սեբաստացու օրեր

Ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրեցինք այս դպրոցը

«Ինչո՞ւև ինչպե՞ս ընտրեցինք այս դպրոցը»

Սեբաստացու օրեր նախագծի ընթացքում գրում են սեբաստացի ծնողները…

Յանա Խաչատրյան

Զառա Հարությունյան

Մելինե Սարգսյան

Լիլյա Գրիգորյան

Լիանա Խաչատրյան

Գոհար Կիրակոսյան

Posted in Սեբաստացու օրեր, Ընտանեկան նախագծեր

Ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրեցինք այս դպրոցը:Զառա Հարությունյան

«Ինչո՞ւև ինչպե՞ս ընտրեցինք այս դպրոցը»

Սեբաստացու օրեր նախագծի ընթացքում գրում են սեբաստացի ծնողները…

Նյութը՝ Մանան Հովհաննիսյանի բլոգից

Տարիներ առաջ, երբ պետք է ընտրեինք դպրոցը, ուր պետք է հաճախեր աղջիկս, մենք հաստատ որոշել էինք, որ պետական դպրոց չի գնալու, քանի որ երեխայի համար մեզ կարևոր մի շարք հանգամանքներ չկան այդ հաստատություններում։ Որքան էլ, որ մեզ շատերը փորձում էին ետ պահել այդ <սխալ> քայլից, մենք դիմեցինք Մ․Սեբաստացի կ/հ ու չենք փոշմանել։

Շարունակել կարդալ “Ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրեցինք այս դպրոցը:Զառա Հարությունյան”
Posted in Սեբաստացու օրեր, Տեխնոլոգիա/կերպարվեստ

Կախազարդերի և կրծքազարդերի պատրաստում

«Սեբաստացու օրեր» նախագծի ընթացքում ընկեր Արուսյակի հետ միասին այսօր 3․2 դասարանի սովորողները պատրաստեցին հետաքրքիր կրծքազարդեր և կախազարդեր։ Արդյունքում ստեղծված աշխատանքները նույնպես կցուցադրվեն և կվաճառվեն։  

Posted in Սեբաստացու օրեր

Պատրաստում ենք խաղողի դոշաբ

Սեբաստացու օրեր նախագծի ընթացքում Սուսաննա Պետրոսյանն ու 3.2 դասարանի սովորողներն այսօր պատրաստեցին խաղողի դոշաբ: Արդյունքը կցուցադրենք ցուցադրություն-վաճառքի օրն, իսկ հասույթը կփոխանցեք հիմնադրամին:

Posted in Սեբաստացու օրեր, Ընտանեկան նախագծեր

Ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրեցինք այս դպրոցը: Յանա Խաչատրյան

«Ինչո՞ւև ինչպե՞ս ընտրեցինք այս դպրոցը»

Սեբաստացու օրեր նախագծի ընթացքում գրում են սեբաստացի ծնողները…

Նյութը՝ Կատրին Ծատինյանի բլոգից

Բարև Ձեզ։ Ես Կատրին Ծատինյանի մայրիկն եմ՝ Յանան։ Ուզում եմ կիսվել բոլորի հետ իմ կարծիքով մեր դպրոցի մասին։  Կատրինը տեղափոխվել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիր 3-րդ դասարանից։ Մինչ այդ սովորում էր պետական դպրոցում, որտեղ մենք հանդիպում էինք բազմաթիվ փորձությունների,ինչն էլ պարզ երևում էր երեխայի վրա։ Դա արտահայտվում էր վախերով, դպրոց չգնալու ցանկությամբ և այլն։

Շարունակել կարդալ “Ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրեցինք այս դպրոցը: Յանա Խաչատրյան”
Posted in Սեբաստացու օրեր, Ընտանեկան նախագծեր

Ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրեցինք այս դպրոցը:Մելինե Սարգսյան

«Ինչո՞ւև ինչպե՞ս ընտրեցինք այս դպրոցը»

Սեբաստացու օրեր նախագծի ընթացքում գրում են սեբաստացի ծնողները…

Նյութը՝ Սյուզանա Սարգսյանի բլոգից

Բարև սիրելի՛ ընթերցող, նախ ասեմ , որ դպրոցի ընտրությունը ամենակարևոր ու պարզվեց ամենաբարդ լուծելի հարցերից էր մեր ընտանիքում (չնայած, որ ի սկզբանե առավելագույնս ներդրել էինք մեր ջանքերը և ֆինանսական միջոցները), ու մինչ այս տարի Սեբաստացի կրթահամալիր մուտք գործելը, արդեն երկու մասնավոր դպրոցների հետ ունեինք անհաջող փորձ։

Կրթահամալիրի մասին լսած կարծիքները շատ հակասական էին, ուստի՝ փոքր ինչ վախվորած հերթական անգամ սխալվելուց, այնուամենայնիվ մեր ընտրությունը կանգ առավ այս դպրոցի վրա և արդեն երեք ամիսների ունեցած մեր փորձի վրա հենվելով՝ կարող եմ ասել , թե ինչ գտանք կրթահամալիրում․

Շարունակել կարդալ “Ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրեցինք այս դպրոցը:Մելինե Սարգսյան”