Posted in Մարմնակրթություն, ՏՐԻԱԹԼՈՆ

Մարզական պարապմունք Մայր դպրոցի մարզասրահում

Այսօր Հյուսիսային դպրոցի 2․1 և 3․2 դասարանների սովորողները մարմնամարզության պարապմունքը կազմակերպեցին, իրականացրին Մայր դպրոցի մարզասրահում։ Շնորհակալ ենք մարզիչ Ռոբերտ Խաչատրյանին, ում շնորհիվ պարապմունքն անցավ կազմակերպված և արդյունավետ, կարևորը սովորողներն ոգևորված էին, ուրախ ու տպավորված։

Տեսանյութ՝

Posted in Մարմնակրթություն, ՏՐԻԱԹԼՈՆ

Մարզական պարապմունք Մայր դպրոցի մարզասրահում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․2 դասարան

Պատասխանատու՝ Սիդոնյա Վիրաբյան

Օրը ՝ 09․02․2021

Ժամը՝ 10։00-11։00

Ընթացքը՝

  • Շարային վարժություններ
  • Նախավարժանք՝ քայլք ոտնաթաթերի, կրունկների վրա, քայլք կիսանստած, թեթև վազք, շնչառական վարժություններ
  • Պարանոցի, ուսագոտու, կոնքի, մեջքի պտույտներ
  • Օղակի պտտում՝ տեղում և ընթացքով
  • Ցատկեր ցատկապարանով
  • Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծիներ առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում  թեքում առաջ 
  • Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում
  • Վարժություններ բատուտի վրա:
  • Մարզական խաղեր:

Անհրաժեշտ պարագաները՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Բուլավաներ
  • Ցատկապարան

Նկարագրություն

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի։ Առաջին կանգնածները վազում են մինչև եզրագիծը, վերադառնում, բռնում իրենցից հետո կանգնած ընկերոջ ձեռքը և նորից վազում, հետո ավելանում է երրորդը, չորրորդը․․․

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի և կանգնում ոտքերը լայն բացված։Առաջին կանգնած մասնակիցը գնդակը գլորում է մինչև շարքի վերջ։ Վերջում կանգնած մասնակիցը գնդակը բռնում է և վազում առջև, այդպես խաղում են մինչև շարքի ավարտը ։ Հաղթում է այն թիմն, որն ավելի արագ և ճկուն է խաղում։

Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի քանի օղակներ: Յուրաքանչյուր խմբում սովորողներից մի քանիսը բռնում են օղակները, իսկ մնացած մասնակիցները ըստ հերթականության անցնում են օղակների միջով ՝ առանց դիպչելու: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի պատին:

Մարզական խաղեր՝ օղակներ և բուլավաներ

Մարզական խաղ օղակով և գնդակով

Ցատկի՛ր աջ, ձախ, կողք

Հետաքրքիր խաղ

Posted in Հունվարյան նախագծեր, Մարմնակրթություն

Մարզական ստուգատես

Մայր դպրոցի մարզասրահում այսօր 3․2 ջոկատի ճամբարականները մասնակցեցին մարզական ամենամյա ստուգատեսին։ Ստուգատեսի ընթացքում ճամբարականները փորձեցին կատարել մարմնամարզական ստուգատեսի համար նախատեսված վարժությունները։

Տեսանյութ՝

Posted in Հունվարյան նախագծեր, Մարմնակրթություն, Դդմածես

Դդմախաղեր, դդմագլորներ

Դդմածես  ուսումնական նախագծի ընթացքում այսօր 2․3 և 3․2 ջոկատները խաղացին մի քանի դդմախաղեր, գլորեցին տարբեր չափի դդումներ։

Ջոկատավարներ՝ Սեդա Վիրաբյան, Լիանա Ռոզիկյան։

Տեսանյութ՝

Posted in Հունվարյան նախագծեր, Մարմնակրթություն

Մարզական դադար՝ խաղերով

Հյուսիսային դպրոցի 3.2 ջոկատի ճամբարականների հետ առանձնացրել ենք հետաքրքիր խաղեր, որոնք էլ խաղում ենք մեր ընդմիջումներին: Խաղերը նպաստում են սովորողների մոտ արագաշարժության և ճկունության զարգացմանը:

Շարունակել կարդալ “Մարզական դադար՝ խաղերով”
Posted in Հունվարյան նախագծեր, Մարմնակրթություն, ՏՐԻԱԹԼՈՆ, Լող

Ուրախ լողորդները

Հունվարյան ճամբարի ընթացքում այսօր 2.1 և 3.2 ջոկատի մի խումբ ճամբարականներ իրենց լողի պարապմունքն անցկացրեցին Արևմուտքի տաքուկ լողավազանում: Ճամբարականները Հյուսիսից մարզական վազքով հասան Արևմտյան դպրոց և կարոտով ցատկեցին ջուրը: Լողորդների ոգևորվածությունն աննկարագրելի էր…

Տեսանյութ՝