Posted in Առանց կարգի

Համերգ-ցուցադրություն

2, 3-րդ դասարանների «Ելքի» ստուգատես «Հազարան հավք», «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծերի շրջանակում:

Օր՝ հունիսի 10

Ժամ՝ 13.00

Վայր՝ Հյուսիսային դպրոցի «Արևելյան լանջեր»

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2, 3-րդ դասարանների սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր, այլք

Շարունակել կարդալ “Համերգ-ցուցադրություն”
Posted in Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Առանց կարգի, Թումանյանական օրեր

Ուսումնական ճամփորդություն Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն.

«Թումանյանական օրեր » ուսումնական նախագծի շրջանակում 3.2 դասարանի սովորողները Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում դիտեցին «Անբան Հուռի» ներկայացումը:

Նկարաշար՝

Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն.”
Posted in Աշխատանքային նախագիծ, Առանց կարգի

Աշխատանքային նախագիծ.23.11-27.11

Ժամանակահատված՝  նոյեմբերի 23-27
Մասնակիցներ՝  3.2 դասարանի սովորողներ

Ուսումնական գործունեություն առցանց Teams հարթակում

Ուսումնական նախագծեր

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ.23.11-27.11”
Posted in Առանց կարգի

Տեղեկություններ թթվային բանջարեղենների մասին

Սովորողները ներկայացնում են իրենց սիրելի թթվային բանջարեղենները, Paint նկարչական ծրագրով նկարում։ Ստեղծում են թթվային մեդիաընթերցարան։

Գազար: Սյուզանա Սարգսյան

Վարունգ: Սերգեյ Պողոսյան

Լոլիկ, գազար, վարունգ: Կատրին Ծատինյան

Կաղամբ: Քրիստինե Թումասյան

Posted in Առանց կարգի

Սովորողի անհատական պլան:

Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցում

Անհատական ուսումնական պլանի օրինակ են ներկայացնում 3.2 դասարանի սովոորղները:

Երեմյան Կարինե

Խաչատրյան Էրիկ

Սերգեյ Պողոսյան

Քրիստինե Թումասյան

Կատրին Ծատինյան

Արևիկ Թանգանյան

Posted in Հեռավար-առցանց ուսուցում, Հորինուկներ, Առանց կարգի, Ընտանեկան նախագծեր

Պատմություն աշնան տերևի մասին

Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցում

Հորինում, ստեղածագործում են 3.2 դասարանի սովորողները:

Աշնանը տերևները լինում են տարբեր գույների։ Մի նարնջագույն տերև ամուր կպած էր ճյուղին։ Բոլոր տերևները թափվեցին, բացի այդ տերևից։ Նա դիմացավ քամուն, անձրևին, ձյանը և միայն գարնանը ընկավ ցած, երբ իր փոխարեն աճեց մի ուրիշ նոր տերև։

Թանգամյան Արևիկ

Լինում է,  չի լինում մի տերև է լինում։ Այդ տերևը  շատ ընկերներ է ունենում։Օրերից մի օր սկսվում է հորդառատ անձրևը,  սկվում է քամի։ Տերևները  քամուց պար են բռնում և հայտնվում  օդում։ Տերևներից մեկն ընկնում է  գետի մեջ,մյուսը՝ քարի վրա, իսկ քամին այդ տերևին քշում էր այս ու այն կողմ։ Տերևը շատ էր վախենում իր ընկերների համար։Հետո դադարեց անձրևը, դուրս եկավ ժպտացող արևը։ Թրջված տերևները նորից սկսեցին միասին խաղալ, բայց արդեն մերկացած ծառի տակ։

Բադալյան Արմեն

Նորից եկավ աշունը, տերևները  գույնզգույն  հագնվեցին,սկսվեցին քամիները և մի տերև ծառից ընկավ։Տերևը շատ տխրեց, քանի որ նա կարոտում էր իր ընկերներին։ Քամին կամաց-կամաց  տերևին քշում էր այս ու այն կողմ։ Տերևն այդ ժամանակ տեսավ իր ընկերներին և  շատ ուրախացավ։ Տերևաթափ եղավ, բոլոր տերևները  ծառից ցած  ընկան  և  սկսեցին միասին խաղալ։

Գրիգորյան Աննա

Շարունակել կարդալ “Պատմություն աշնան տերևի մասին”
Posted in Հորինուկներ, Մեդիահմտություններ, Առանց կարգի, Ես եւ շրջակա աշխարհ

Նամակ թռչունին

Բարև սիրելի, փոքրիկ թռչուն։ Քեզ գրում է Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորող Արևիկ Թանգամյանը։ Ես ցանկանում եմ քեզ տանել մեր տուն, խնամել, սիրել ու պատմել աշխարհքի մասին։ Աշխարհն անվերջ է ու անծայրածիր։ Աշխարհը մեզ շրջապատող կանաչ ու փոփոխվող բնությունն է։ Խոստանում եմ ձմռանը քեզ պահել իմ պատրաստած բնում, իսկ հետո նորից բաց կթողնեմ, որ գնաս քո ընկերների մոտ։

Թանգամյան Արևիկ

Բարև սիրելի թռչուն, ուզում եմ քեզ ասել, որ դու մենակ չես և աշխարհը բոլորիս համար էլ շատ մեծ է ու անհասկանալի։ Բայց մի մտածիր ամեն օր դու նոր բաներ կսովորես և կճանաչես աշխարհը։

Սարգսյան Սյուզանա

Բարև ծիտիկ: Ես էրիկն եմ: Շուտ մեծացիր,արի իմ պատուհանի մոտ:

Խաչատրյան Էրիկ

Բարև թռչուն։ Քեզ գրում է 3.2 դասարանի սովորող Ադրիանա Գաբրիելյանը։ Ես կարդացի Հովհաննես Թումանյանի Թռչունի մտածմունքը բանաստեղծությունը և հասկացա, որ դու ցանկանում ես իմանալ, թե աշխարհը ինչի՞ց է շինած։ Սիրելի՛ թռչուն աշխարհը ամեն ինչից է շինած՝ բնությունից, ծառերից ու ծաղիկներից, ջրից ու հողից։

Դե՛ ցտեսություն թռչուն։

Գաբրիելյան Ադրիանա

Բարև ծիտիկ:Ես Աշոտն եմ: Ես քեզ կպատմեմ աշխարհի մասին:Աշխարհում կան տարբեր բաներ՝ բնություն, տներ, մարդիկ, քո պես թռչուններ: Աշխարհը շատ հետաքրքիր և գեղեցիկ է: Դու ձմռանը կգնաս տաք երկրներ և ծով կտեսնես, որտեղ ձկներ են ապրում: Քեզ հաջողություն ծիտիկ ջան:

Հովեյան Աշոտ

Բարև Ծիտիկ։ Ես գիտեմ որ դու նոր ես  լույս աշխարհ եկել, և գիտեմ, որ վախենում ես ամեն ինչից։ Մի՛ վախեցիր, քեզ մոտ ամեն ինչ լավ կլինի։

Պողոսյան Սերգեյ

Բարև թռչուն,ինչպե՞ս ես, քանի՞ տարեկան ես, անունդ ի՞նչ է, ընկերներ և ընկերուհիներ ունես։ Ես գիտեմ, որ դու ապրում ես փոքրիկ բնում, ցանկանում եմ քո և մայրիկիդ համար մեծ բույն պատրաստել։

Բադալյան Արմեն

Բարև փոքրիկ թռչուն քեզ գրում է Նարեն։ Գիտես, երբ ես էլ էի փոքր ես էլ էի քեզ պես զարմանում թե այս մեծ ու անծայրածիր աշխարհը ինչպես է կառուցված։ իսկ հիմա, երբ օրեցօր մեծանում եմ սկսում եմ գտնել հարցերիս պատասխանները։ Գուցե, երբ դու էլ մեծանաս, դու էլ կգտնես քո հարցերի պատասխանները։

Սարոյան Նարե

Բարև թռչուն։ Թռչուն ես ուզում եմ քեզ ասել, որ քո բանաստեղծությունը ես շատ եմ սիրում։

Հովհաննիսյան Մանան

Սիրելի՛ թռչնակ, դու ուզում ես իմանալ, թե ինչից է պատրաստված աշխարհը,  ես էլ չիգիտեմ։ Արի միասին թռչենք, լինենք ամեն տեղ, երևի կհասկանանք, թե ինչից է պատրաստված աշխարհքը։

Խադիշյան Մարի

Սիրելի թռչուն աշխարհը շատ մեծ է և գունավոր :Կան լիքը ծառեր,որոնց վրա դու կարող ես բույն հյուսել և գտնել քո տունը,ունենալ լիքը ընկերներ և աշխարհը լցնել անուշ ծլվլոցներով:

Բունիաթյան Ռուբեն

Posted in Առանց կարգի, Բանաստեղծության հետքերով

Ամենից լավ տունը. Հովհաննես Թումանյան

Ամենից լավ տունը

Հովհաննես Թումանյան

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ 
Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում, 
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ 
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում, 
Մի գորշ խրճիթում,
              Մի հին խրճիթում,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան, 

Շարունակել կարդալ “Ամենից լավ տունը. Հովհաննես Թումանյան”