Posted in Հորինուկներ, Սեբաստացու օրեր

Ինչո՞ւ եմ սիրում կրթահամալիրը

Սեբաստացու օրեր նախագծի ընթացքում գրում են 3․2 դասարանի սովորողները։

Ես սիրում եմ իմ կրթահամալիրը, որովհետև․․․

Ես սիրում եմ իմ կրթահամալիրը, որովհետև այնտեղ ես սովորում եմ և ստանում շատ գիտելիքներ: Իմ կրթահամալիրը առաձնանում է մյուս դպրոցներից նրանով, որ այստեղ մենք բացի ընդհանուր գիտելիքներից սովորում ենք տիրապետել տարբեր մեդիագործիքների, սովորում ենք նկարչություն, կավագործություն: Սովորում ենք ազգային-ազգագրական երգեր, պարեր, ավանդույթներ և ծեսեր: Այստեղ բոլոր ուսուցիչները շատ են սիրում իրենց աշակերտներին, իսկ մենք փոխադարձ սիրում ենք իրենց:

Թանգամյան Արևիկ

Ես սիրում եմ իմ կրթահամալիրը,որովհետև այստեղ են սովորում իմ ընկերները,որովհետև սիրում եմ ընկեր Սեդային,ընկեր Կարինեին,ընկեր Քնարիկին,տիար Բլեյանին:Բացի դաս անելուց մենք խաղում ենք,հեծանիվ ենք վարում,լողում ենք,ճամփորդությունների ենք գնում,ուրախ դասեր ենք անում:Խնամում ենք բույսեր,մաքրում ենք մեր շրջապատը:Ես ուզում եմ ամեն օր դպրոց գնալ,բայց քիչ դաս անել:

Խաչատրյան Էրիկ

Ես սիրում եմ կրթահամալիրը, որովհետև այնտեղ կարող ենք լողալ, հեծանիվ քշել, պարի ևկառատեի գնալ: Որովհետև համեղ նախաճաշում ենք, ունենք շատ բարի ուսուցչուհիներ: Եսնաև սիրում եմ կրթահամալիրը առավոտյան ընդհանուր պարապմունքների համար և նաևնրա համար, որ հաճախ ենք համեղ ուտելիքներ պատրաստում միասին:

Կարապետյան Նելլի

Ես սիրում եմ իմ կրթահամալիրը, որովհետև աստեղ շատ ընկերներ ունեմ։ Դասերը շատ հետաքրքիր են, իսկ ուսուցիչները՝ շատ բարի։ Այստեղ մենք մարմնակրթության ժամանակ խաղում ենք զվարճալի մարզական խաղեր։ Մեր ձեռքերով պատրաստում ենք տարբեր իրեր։ Մասնակցում ենք ցուցահանդես-տոնավաճառների և բարեգործություն անում։ Մեր կրթահամալիրը կարծես մեծ ընտանիք լինի։

Սարգսյան Սյուզանա

Ես սիրում եմ իմ կրթահամալիրը, քանի որ մենք այնտեղ շատ հաճելի և ուրախ ժամանակ ենք անցկացնում։ Իմ կրթահամալիրում բոլորը բարի են և ժպտերես։ Մեր կրթահամալիրը բարեկարգ է, ունի մեծ , գեղեցիկ և խնամված բակ։ Մենք աշխատաում ենք մեր սիրելի կրթահամալիրը միշտ մաքուր պահենք։ Ես այստեղ ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ։ Շատ եմ սիրում իմ բոլոր ուսուցիչներին։

Ծատինյան Կատրին

Թողնել մեկնաբանություն