Posted in Խաղադարան

Զարգացնող խաղեր

Հաշվել ծննդյան տորթի մոմերը

Ուշադրության կենտրոնացման խաղեր

Գտնել 5 տարբերություն

Միացնել կետերը

Սովորենք գույները

Խառնիր գույները

Սովորենք պատկերները

Խաղեր

Երկրաչափական պատկերներ

Որն է ավելորդը 1234

Խմբավորում 1, 23, 4, 5, 6

Posted in ԼՈՂԱՓՆՅԱ ԱՇՈՒՆ. ՆԱԽԱԳԻԾ

Ողջու՜յն, նոր ուսումնական տարի

2018-2019 ուսումնական տարվա մեկնարկ

Օգոստոսի 30… Մարզատոն

Ժպտուն աչքեր, անհամբեր, զարմացած հայացքներ, նոր միջավայր, նոր սեբաստացիներ: Թվում է,  ամեն ինչ նոր է….Սպասված օր  և վերջապես ուսումնական տարվա մեկնարկը տրված է: Տիար Բլեյանի  ողջույնի խոսքով  ծափահարեցինք մեր նորեկ  սեբաստացի ընկերներին  եւ լողափում մեկնարկեցինք նոր ուսումնական տարին` տոնական, մարզական  ընդհանուր պարապմունքով: Շարունակել կարդալ “Ողջու՜յն, նոր ուսումնական տարի”

Posted in Առանց կարգի, Կոմիտասյան օրեր

Կոմիտասյան օրեր. ուսումնական նախագիծ

Նախագծի նպատակը

  • սովորողների երաժշտական կրթում,
  • նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում:

Խնդիրները

  • սովորողներին ներկայացնել բարձրաճաշակ երաժշտություն, որը կնպաստի նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը
  • երաժշտության միջոցով հաղորդակից դարձնել ազգի մշակույթին, նպաստել դրա յուրացմանը
  • երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում
  • հոգևոր  զարգացում
  • գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
  • երաժշտական ունակությունների զարգացում

Շարունակել կարդալ “Կոմիտասյան օրեր. ուսումնական նախագիծ”

Posted in «Մուտք» ճամբար, Առանց կարգի

«Մուտք» ճամբար. 2-րդ օր

Հյուսիսային  դպրոցում շարունակվում է  կրթահամալիր դիմած 2018-2019 ուստարվա սովորողների՝ «Մուտք կրթահամալիր»  ճամբարը: Առավոտյան  սովորողները  մասնակցեցին լողափնյա ընդհանուր պարապմունքին: Պատրաստվեցինք կրթական շքերթին՝ սովորելով նոր երգեր եւ պարեր: Սովորեցինք «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը: Լողափում էլ եռուզեռ էր՝ ճամբարականները լողում էին, լողափը մարդաշատ էր… Շարունակել կարդալ “«Մուտք» ճամբար. 2-րդ օր”

Posted in Աշխատանքային նախագիծ

Ուսումնական տարվա մեկնարկ. օգոստոսի 30

 

Օգոստոսի 30

Ժամը 09.00-12.00

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ

8:30-8:50՝ սովորողների դիմավորում Հյուսիսային դպրոցում. պարատուն ուսումնական տանիքում

9:00-9:30՝ ընդհանուր պարապմունք լողափում, պատասխանատու՝ Հասմիկ Մաթևոսյան

9:30-12:00

  • Մարզական ուրախ խաղեր
  • Երաժշտական գործունեություն
  • Հեծանվավարություն
  • Կավագործունեություն
  • Լող

12:00՝ սովորողների ճանապարհում

Posted in Տիեզերք.ուսումնական նախագիծ

«Տիեզերք» ուսումնական նախագիծ

«Տիեզերք» ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը`հոկտեմբերի 1-30:

Նպատակը
Բնական, կենսական (շրջակա) միջավայրի ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Զարգացնել և հարստացնել տիեզերքի մասին գիտելիքների պաշարը

Շարունակել կարդալ “«Տիեզերք» ուսումնական նախագիծ”

Posted in «Մուտք» ճամբար

Առաջին քայլերը դեպի կրթահամալիր

«Մուտք» ճամբար. 1-ին օր

Օգոստոսի 28

Այսօր Հյուսիսային  դպրոցում մեկնարկեց 2018-2019 ուստարվա 1-ին դասարան դիմած սովորողների «Մուտք կրթահամալիր»  ճամբարը: Սպասված հանդիպում, ուրախ և ոգևորված ճամբարականներ… Ճամբարային օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով: Մյուս ճամբարականների հետ  մարզվեցինք, երգեցինք եւ պարեցինք: Մեր նոր ընկերների հետ  ծանոթացանք «Բարև, ես եմ․․․» խաղի միջոցով, իսկ հետո ճամբարականների ուրախ գնացքը ուղևորվեց դեպի լողափ: Ճամբարային օրվա ընթացքում  մեզ հետ էին նաև ծնողներն,ովքեր նույնպես ներառվեցին և մասնակցեցին ճամբարային գործունեությանը:

Տեսանյութ՝

 

 

Posted in Առանց կարգի, ԻՄԱՑՈՒՄԻ ՀՐՃՎԱՆՔ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Առարկայական ծրագրեր. 2018-2019 ուստարի

Մայրենի լեզու, 1-ին դասարան

Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա լավ թե վատ, ճիշտ թե սխալ անընդհատ հաղորդակցվում է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել: Մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ կյանքի ընթացքում: Երեխան ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն: Կրտսեր դպրոցի խնդիրն է դառնում օգնել երեխային գրավոր և բանավոր խոսքը ճիշտ ձևակերպել, կարողանալ արտահայտել իր հույզերը, զգացմունքները ու հաղորդակցվել: Մայրենի լեզվի ուսուցումը, որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործող, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը: Շարունակել կարդալ “Առարկայական ծրագրեր. 2018-2019 ուստարի”

Posted in Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ 03․09-07․09

Սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական հավաք

Սեպտեմբերյան  ուսումնական  նախագծեր

Սեպտեմբերի 3,
Ժամը 9։00-11։00
Հյուրը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ 03․09-07․09”