Posted in Բնագիտական փորձեր

Բնագիտական փորձեր

Ջուրը և մենք

Բաժակի մեջ ջուր լցրու և ուշադիր նայիր.

Ջուրը գույն ունի՞

Կարելի՞ է ջրի միջով տեսնել առարկաներ

Փորձի’ր հոտ քաշել ջրից

Փորձը կատարելուց հետո  ընդգծիր ճիշտ պատասխանները

1. Ջուրը .

գունավոր է. անգույն ,սպիտակ, դեղին

2. Համ ունի  ՞

Այո, ոչ

3 Հոտ ունի ՞

Այո , ոչ

Որպեսզի իմանաս  ջուրը կարող է  իր գույնը փոխել  ,թե ոչ, կատարիր հետևյալ փորձը.:

Վերցնենք 2 բաժակ ջուր և  марганцовка. зелёнка, որից  մեկական կաթիլ կաթուցիչով կաթացրու մի  բաժակի մեջ, իսկ մյուս  բաժակի մեջ ` շատ քիչ մարգանցովկա

Ուշադիր նայիր ,թե ի՞նչ տեղի ունեցավ  ջրի հետ;

Ջուրը փոխե՞ց  իր գույնը, թե `ոչ

Ի՞նչ տեսար, փորձիր բացատրել

Նշի’ր փորձի ընթացքը, գրանցի’ր արդյունքները

Ինչ ես կարծում ,ջուրը կփոխի՞ իր գույնը , եթե նրա մեջ ավելացնես մուրաբա: Անպայման փորձիր ու կտեսնես, թե  ինչ կլինի:

Իսկ հիմա հորինիր հանելուկներ ջրի մասին  և թող  ընկերներդ   գուշակեն:Փորձիր հորինել նաև ասացվածքներ ջրի մասին:

Ձուն լողալ է սովորում

Փորձի համար անհրաժեշտ է — հում ձու, ջրով բաժակ, մի քանի ճաշի գդալ աղ: 
фокусы
фокусы
1. Հում ձուն գցում ենք ջրով լցված բաժակի մեջ — կտեսնեք, որ ձուն կիջնի բաժակի հատակը:
2. Ձուն հանում ենք բաժակի մեջից, բաժակի մեջ լուծում  ենք մի քանի գդալ աղ:
фокусы
фокусы
3.Ձուն նորից գցում ենք բաժակի մեջ: Ձուն կսկս լողալ վերևում: Փորձեք էլի աղ ավելացնել և նկարագրեք …. ամեն գդալ աղ ավելացնելուց հետո որտեղ է լողում ձուն:

 

Վազվզող փայտիկները

Մեզ անհրաժեշտ է ջրով լի թաս, 8 հատ փայտիկ (ատամ մաքրող փայտիկներ) մեկ կտոր շաքար, աման լվացող հեղուկ

Փայտիկները դասավորում ենք ջրով լի թասի մեջ` ճառագայթների նման:

Թասի կենտրոնում զգուշորեն դնում ենք շաքարի կտորը`փայտիկները  կհավաքվեն կենտրոնում, շաքարի շուրջ: Հետո գդալով ջրից  հանենք շաքարի կտորը : Կաթուցիչով (пипеткой) ջրի մեջ կաթեցնենք մի քանի կաթիլ աման լվացող հեղուկ: Փայտիկներն անմիջապես կցրվեն:

Գույները կաթի մեջ

Անհրաժեշտ նյութեր

  • Կաթ
  • Սննդային ներկանյութեր
  • Աման լվացող հեղուկ
  • Բամբակե փայտիկներ
  • Խոր  ափսե

Խորը ափսեի մեջ կաթ լցրու :

Կաթով ափսեի մեջ լցրու մի քանի կաթիլ սննդային ներկանյութ/ տարբեր գույների /: Աշխատեք ամանը տեղից չշարժել :Հետո վերցնում ենք աման լվացող հեղուկ :Բամբակե փայտիկը թաթախում ենք աման լվացող հեղուկի մեջ : Թաթախված փայտիկը զգուշությամբ դնում են կաթով ամանի կենտրոնում :Կտեսնեք ,որ կաթը սկսում է շարժվել ,իսկ գույները / ներկանյութերի/ խառնվում են իրար :

Հրաբուխ

Այս փորձի համար անհրաժեշտ է պլաստիլին,սոդա,քացախ, ներկանյութ կամ սննդային ներկանյութ, կարելի է օգտագործել նաև բազուկի հյութ, աման լվացող հեղուկ:

Պլաստիլինը շրջանաձև ծեփենք ,տափակեցնենք ու դնենք ստվարաթղթի վրա, լավ կպցնենք, ամրացնենք ստվարաթղթին: Կողքերից  ծեփենք պատեր, ամբողջը կնմանվի փոսի:ԿԱմ կարող ենք վերցնել  փոքր աման, բաժակ և այն պատել պլաստիլինով :

Պատրաստենք <<լավան>>: Վերցնենք 1 ճաշի գդալ աման լվացող հեղուկ ,մի քիչ ներկանյութ և 1 ճաշի գդալ սոդա : : Այդ ամենը խառնենք:Այդ խառնուրդը լցնում ենք պլաստիլինե փոսի մեջ և վրան ավելացնում  քացախ/ բաժակի ¼ մասը / կամ 50 գրամ/

Սկսվում է բուռն  ռեակցիա, ամեն ինչ սկսում է եռալ, փոսիկից դուրս է թափվում  գունավոր փրփուր: Ստացվում է իսկական հրաբուխ:

կամ կարող ենք այսպես անել .նախ առաջինը լացնում ենք 1 ճաշի գդալ սոդա,հետո ավելացնում ենք 1 ճաշի գդալ աման լվացող հեղուկ և ներկանյութ: Վերջում այդ ամենի վրա լցնում ենք քացախ/ 40-45 մլ/ և սկսվում է իսկական հրաբուխ:

Պարող օղակները

Թափանցիկ բաժակի մեջ լցնենք/ касторовое масло/ գերչակի ձեթ: Առանց շտապելու այդ ձեթի մեջ կաթեցնենք սովորական  ջրաներկով ներկված ջրի  1 կաթիլ: Գերչակի ձեթի և մաքուր ջրի խտությունը պրակտիկորեն նույնն է : Կաթիլը դանդաղորեն կիջնի բաժակի  հատակը:Եթե օգտագործենք ջրաներկի տարբեր գույներով ստացված լուծույթներ ,ապա բաժակում ձեթի հետ միասին առաջանում է մի տեսարան ,որը հիշեցնում է  կախված գունավոր փուչիկների:

Ինչպես կարող ենք նվագել շշերի միջոցով

Վերցնենք դատարկ շիշ, շշի բերանից  փչենք ներս, ձայն կլսենք : Հետո մի քանի շիշ դնեք սեղանին, այդ շշերի մեջ լցնենք տարբեր քանակությամբ ջուր:Որքան շատ է ջուրը շշում  ,այնքան այդ շիշը բարձր ձայն կհանի:  Կարելի է այդ շշերով նվագել   ինչ որ մեղեդի:

Եփած ձուն

Եփած ձուն հեշտությամբ պտտվում է սեղանի վրա , իսկ հում ձուն դժվարությամբ է պտտվում ,կարելի է ասել չի էլ շարժվում հարթ տարածության վրա: Պատճառն այն է , որ հում ձվի մեջ դեղնուցն ու սպիտակուցը շարժվում են , խանգարելով , չթողնելով ձվին պտտվել: Եփած ձվի պինդ պարունակությունը թույլ է տալիս նրան   պտտվել , հեշտությամբ շարժվել:

Աղը, աղացած պղպեղն ու փուչիկը

Աղն ու աղացած պղպեղը (սև կամ կարմիր) լավ խառնում ենք, լցնում՝ թղթի վրա: Փուչիկ փչում ենք, շփում բրդյա շորին, հետո  մոտեցնում ենք խառնուրդին:

Աղացած պղպեղը կկպչի փուչիկին, իսկ աղը կմնա իր տեղում:

Փուչիկները

Փչենք երկու հատ փուչիկ: Դրանք էլեկտրականացնենք թերթով`թերթը քսենք փուչիկների վրա, հետո փուչիկները երկար թելերի վրա կախենք: Փուչիկները կսկսեն փոխադարձաբար իրարից հեռանալ: Նույն փորձը կրկնենք, բայց այս անգամ  առաջին փուչիկը էլեկտրականացնենք  թերթով, իսկ երկրորդ փուչիկը` բրդյա կտորով: Այս դեպքում փուչիկները  կձգվեն դեպի  իրար: Եթե այդ փուչիկներին սեղանին  դնենք և մեկին գլորենք, ապա  երկրորդը անմիջապես  կգլորվի առաջինի ետևից: Առաջին դեպքում 2 փուչիկները   միանման  ձևով  էին  լիցքավորված, իսկ երկրորդում` տարբեր:

Ջրով փուչիկը

Փուչիկը լցնենք ջրով և թելով կապենք: Սկսենք փուչիկով խաղալ` իրար նետել գնդակի նման: Ձեռքից ձեռք անցնելով փուչիկը չի պայթում: Բայց երբ  այն գցենք հատակին, անմիջապես կպայթի:

 

 

Աղբյուրներ`

Ջրով փորձեր

Հայրենագիտական ակումբ

Պարտեզ

 

 

Թողնել մեկնաբանություն