Posted in «Մուտք» ճամբար

Առաջին քայլերը դեպի կրթահամալիր

«Մուտք» ճամբար. 1-ին օր

Օգոստոսի 28

Այսօր Հյուսիսային  դպրոցում մեկնարկեց 2018-2019 ուստարվա 1-ին դասարան դիմած սովորողների «Մուտք կրթահամալիր»  ճամբարը: Սպասված հանդիպում, ուրախ և ոգևորված ճամբարականներ… Ճամբարային օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով: Մյուս ճամբարականների հետ  մարզվեցինք, երգեցինք եւ պարեցինք: Մեր նոր ընկերների հետ  ծանոթացանք «Բարև, ես եմ․․․» խաղի միջոցով, իսկ հետո ճամբարականների ուրախ գնացքը ուղևորվեց դեպի լողափ: Ճամբարային օրվա ընթացքում  մեզ հետ էին նաև ծնողներն,ովքեր նույնպես ներառվեցին և մասնակցեցին ճամբարային գործունեությանը:

Տեսանյութ՝

 

 

Թողնել մեկնաբանություն