Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԲԱՐՁՈՒՆՔԻ ՆՎԱՃՈՒՄ, Առանց կարգի

Ուսումնական ճամփորդություն դեպի Խնկո-Ապոր անվան գրադարան

Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանցիներ
Ճամփորդության վայրը — Խնկո -Ապոր  անվան մանկական գրադարան
Նպատակը և խնդիրները. 

Սովորողների իմացած գիտելիքների զարգացում, ամրապնդում հանրային գրադարանային  միջավայրում: Ստեղծագործական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում:

 
  • Գործունեության նախատեսում և իրականացում գրադարանային միջավայրում
  • Շրջայց և ծանոթացում միջավայրին
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում — հեքիաթի ընթերցում և ինտերակտիվ երաժշտական խաղի կազմակերպում
  • Խնկոյանական ընթերցումներ գրադարանում
  • Հարցազրույցների վարում   գրադարանի  աշխատակիցներից

Ակնկալվող արդյունքները
Ծանոթանում ենք հանրային գրադարանին, համեմատում «Տիգրան Հայրապետյան» գրադարանի հետ, գտնում տարբերությունները և նմանությունները: Նախագիծն ամփոփում ենք խնկոյանական ընթերցումներով
Ճամփորդության ավարտից հետո սովորողները  պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Ստեղծված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգներում և ենթակայքում:

Թողնել մեկնաբանություն