Posted in Մանկավարժական ճամբար, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԲԱՐՁՈՒՆՔԻ ՆՎԱՃՈՒՄ, Առանց կարգի, ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

Գրական-հայրենագիտական ճամփորդություն դեպի Չանախչի

На данном изображении может находиться: небо, растение, дерево, цветок, природа и на улице

Կրթահամալիրի դասավանդողներն ու Գրական ակումբի մասնակիցները՝ տիար Բլեյանի ուղեկցությամբ, այսօր Արարատի մարզի Չանախչի գյուղում էին։ Կրթահամալիրի Գրական ակումբը Չանախչիի դպրոցի դասավանդողների հետ կազմակերպել էր գրական-հայրենագիտական նախագիծ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդավայրում:

Աշնանային շշմեցուցիչ բնապատկերներ, մեկուսի, մենավոր մասրենիներ..տպավորի՜չ էին: Ապշեցուցիչ էր բանաստեղծի հայրական տունը՝ գյուղական կոլորիտով, լայն ու ընդարձակ այգով, հաստաբուն ընկուզենիով:

Ընթացքը՝ տեսանյութում

 

Թողնել մեկնաբանություն