Posted in Տիեզերք.ուսումնական նախագիծ

Ապրիլի 12․ Տիեզերքի օր

Ապրիլի 12-ին Բլեյան կրթական բաց ցանցով, «Գագարին» նախագծով կրթահամալիրում տեղի կունենա հավաք, որին կմասնակցեն նախագծում ընդգրկված Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր, Գագարին համայնքների դպրոցների, պարտեզների մանկավարժական աշխատողներ, տնօրեններ, սովորողներ, ծնողներ, «Գագարին» նախագծի համակարգողներ, Դար հիմնադրամի անդամներ։

Մասնակիցներ`Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ

Օր`Ապրիլի 12

Ժամը`11: 30

Վայրը`3.2 դասասենյակ

Ամփոփում ենք, ամրապնդում Տիեզերք ուսումնական նախագծի ընթացքում մեր ձեռք բերած գիտելիքները։

«Տիեզերք» նախագծի ամփոփում

Շարունակել կարդալ “Ապրիլի 12․ Տիեզերքի օր”
Posted in Զատկի ծես. նախագիծ, Ընտանեկան նախագծեր

Զատիկն իմ ընտանիքում։ Գոռ Սողոմոնյան

Գրառում է սովորող՝ Գոռ Սողոմոնյանը։

Ես թոռնիկն եմ մի մեծ ընտանիքի։ Մայրական պապիկս պատմում է, որ երբ եղել է ճեմարանական Զատիկի օրը պատարագից հետո, բոլոր սաներով հավաքվել են մեծ տոնական սեղանի առջև։ Սեղանին դրված են եղել օրվա խորհուրդը ներկայացնող կարմիր ներկած ձվերը, բրնձով փլավը՝ չամիչով, տարբեր չրերով պատրաստված։ Ամեն մեկին հասել է երկուական ձու։ Նրանք էլ են ձվակռիվ արել եւ համտեսել են օրվա բարիքները։

Շարունակել կարդալ “Զատիկն իմ ընտանիքում։ Գոռ Սողոմոնյան”
Posted in Զատկի ծես. նախագիծ, Ընտանեկան նախագծեր

Սուրբ Զատիկի տոնը մեր ընտանիքում։ Կատրին Ծատինյան

Ես հարցրեցի իմ տատիկներին և պապիկներին, թե ինչպես էին նրանք նշում Սուրբ Զատիկը։ Նրանց պատմածից ես հասկացա, որ մենք էլ ենք իրենց նման նշում, դա նշանակում է, որ իրենք նաև մեզ են փոխանցել այդ ավանդույթները։

Զատկի նախօրեի երեկոյան մենք գնում ենք եկեղեցի , որտեղ մատուցում են Ճրագալույցի պատարագ, որն ազդարարում է Զատկի տոնակատարությունների սկիզբը: Հետո գալիս ենք տուն , նստում սեղանի շուրջ և ընթրում։ Սուրբ Զատիկի ընթրիկի համար մենք մատուցում ենք ձուկ, բրնձով փլավ՝ չամիչով և չրով, տարբեր տեսակի կանաչեղեն և կարմիր գինի։

Կիրակի առավոտյան միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Հետո խաղում ենք ձվերով խաղեր ։ Ծնողներս ասում են, որ ով հաղթում է նա է տարվա հաջողակը։ Ես այս տարի հաղթել եմ ընտանիքիս բոլոր անդամներին։ Ես շատ եմ սիրում Զատիկի տոնը։

Ես հարցրեցի իմ տատիկներին և պապիկներին, թե ինչպես էին նրանք նշում Սուրբ Զատիկը։ Նրանց պատմածից ես հասկացա, որ մենք էլ ենք իրենց նման նշում, դա նշանակում է, որ իրենք նաև մեզ են փոխանցել այդ ավանդույթները։

Շարունակել կարդալ “Սուրբ Զատիկի տոնը մեր ընտանիքում։ Կատրին Ծատինյան”