Posted in Հորինուկներ, Աղայանական-ռոդարիական ստուգատես

«Ամենագեղեցիկը, որ տեսել են իմ աչքերը»

Ամենագեղեցիկը, որ աչքերս տեսել են եղել է արևի խավարումը։ Այդ օրը անհամբեր սպասում էի, թե երբ պետք է լուսինը փակի արևին, որ երկրի վրա խավար տիրի։ Հատուկ ակնոցներ չունեի, բայց վստահ էի, որ այն տեսնելու եմ։ Հանկարծ հեռուստացույցով հայտարարեցին, որ մարդիկ ուշադիր լինեն և նշված ժամին կտեսնեն երկնային հրաշքը։ Եվ ես պատշգամբում կանգնած տեսա, թե ինչպես արևի ծայրը սևացավ և թեթև մթնեց։ Ուրախությունից թռչկոտում էի։ Այդ օրը մայրիկս ասեց, որ դու տեսել ես քո կյանքի առաջին հրաշքը․․․

Գոռ Սողմոնյան

Մենք դասարանով ձմռանը գնացել էինք Ջրվեժ անտառապարկ։Անտառն ամբողջությամբ ծածկված էր սպիտակ ձյունով, ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Անդադար ձյույն էր տեղում։ Կարծես հայտված լինեինք իրական հեքիաթում։ Ձյունածածկ անտառն ու արահետներն ամենագեղեցիկն էին, որ տեսան իմ աչքերը։

Աննա Գրիգորյան

Ամենագեղեցիկ բանը, որ տեսել են իմ աչքերը դա ծիածանն է: Մենք բոլորս տեսել ենք և գիտենք թե ծիածանն ինչ է: Ծիածանի գույներն են կարմիր, նարնջագույն, դեղին, մուգ կանաչ, կանաչ, բաց կապույտ, մուգ կապույտ, մանուշակագույն: Ինձ ամենից շատ դուր է երկել ծիածանը, որովհետև նա ունի շատ գույներ: Ես սիրում եմ ծիածանը, որովհետև ծիածանի մեջ չկա մռայլ գույն: Այնտեղ բոլոր գույները ուրախ են և պայծառ:

Ես ուզում եմ , որ մեր աշխարհը միշտ ծիածանի գույների պես լինիՙ և մարդիկ միշտ ուրախ լինեն:

Սերգեյ Պողոսյան

Շարունակել կարդալ “«Ամենագեղեցիկը, որ տեսել են իմ աչքերը»”
Posted in Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ 26.04-30.04

Ժամանակահատված՝ 26.04-30.04
Մասնակիցներ՝  3-րդ դասարանի սովորողներ

Անհրաժեշտ հիգենիկ միջոցներ`

Դասացուցակ

Ուսումնական նախագծեր՝

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ 26.04-30.04”
Posted in Հեքիաթներ,պատմվածքներ,առակներ, Աղայանական-ռոդարիական ստուգատես

Ղ․ Աղայան «Ծառերի գանգատը»

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Շարունակել կարդալ “Ղ․ Աղայան «Ծառերի գանգատը»”