Posted in Տեխնոլոգիա/կերպարվեստ, Տիեզերք.ուսումնական նախագիծ

Երկիր մոլորակը մեր նկարներում

Ապրիլի 22-ը մեր մայր մոլորակի՝ Երկիր մոլորակի օրն է: Պետք է արժանավույնս գնահատել, սիրել և պահպանել մեր մոլորակը, չէ որ նա այդքան հոգ է տանում մեր մասին:

Շնորհավոր տոնդ, սիրելի՛ Երկիր մոլորակ:

Տեսանյութ՝

Նկարաշար՝

Posted in Ես եւ շրջակա աշխարհ

Ինչպե՞ս պահպանել աչքերի առողջությունը

Արտաքին աշխարհից ստացվող ինֆորմացիայի գերակշիռ մասը՝ շուրջ 80%-ը, մենք ստանում ենք տեսողության միջոցով: Տեսողությունը մեր օրգանիզմի կարևորագույն գործառույթներից է. այն ապահովում է աշխարհի ճանաչումը, ճիշտ կողմնորոշումը, առաջադրանքների որակյալ կատարումը, նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը:

Մի քանի խորհուրդ.

1.Եթե երկար ժամանակ ստիպված ես նստել համակարգչի առջև, 20 րոպեն մեկ անհրաժեշտ է անել փոքրիկ ընդմիջումներ և կատարել հատուկ վարժություններ:

Շարունակել կարդալ “Ինչպե՞ս պահպանել աչքերի առողջությունը”