Posted in Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ 12.04-16.04

Ժամանակահատված՝ 12.04-16.04
Մասնակիցներ՝  3-րդ դասարանի սովորողներ

Անհրաժեշտ հիգենիկ միջոցներ`

Դասացուցակ

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ 12.04-16.04”
Posted in Հեքիաթներ,պատմվածքներ,առակներ, Աղայանական-ռոդարիական ստուգատես

Ղ. Աղայան. Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

2.Առակից գտի՛ր բոլոր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը, նրանց ավելացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր, ստացի՛ր նոր բառակապակցություններ:

3. Ստացված բառակապակցություններով՝ հորինի՛ր նոր փոքրիկ պատում:

Posted in Աղայանական-ռոդարիական ստուգատես

Ռոդարի+Աղայան նախագիծ

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ 7.04-30.04

Նպատակը՝ Ղ. Աղայան, Ջ. Ռոդարի հեղինակների մանկական ստեղծագործությունների ծանոթացում, խաղ-ուսուցում,խմբային աշխատանքների կազմակերպում:

Շարունակել կարդալ “Ռոդարի+Աղայան նախագիծ”
Posted in Միջավայրի խնամք

Ապրիլի 10.Գագարինի նախագծին ընդառաջ. աշխատանքներ Հյուսիսային դպրոցում

Սիենա

Այսօր Հյուսիսային դպրոցում աշխատանքային եռուզեռ էր։ Մանկավարժական անձնակազմը մեծ ոգևորությամբ մասնակցում էր բարեկարգման աշխատանքներին։ Իսկ թե ինչ աշխատանքներ կատարեցին մեր ուսուցիչները, դիտեք տեսանյութը.

Տեսանյութը՝ Քրիստինա Հովհաննիսյանի