Posted in Ուրախ մաթեմատիկա, Ելք ստուգատես

Մաթեմատիկական մարտահրավեր(չելենջ)

Նպատակը՝

Սովորողների մաթեմատիկական կարողությունների և հմտությունների ստուգում:

Թեմաներ՝

  • գնումներ
  • չափումներ
  • ժամ
  • խորամանկ խնդիրներ

Նկարագրություն

Սովորողներն ընտրում են թեման:  Թեմայի շրջանակներում տվյալներ են հավաքում, խնդիր են կազմում և տեսաուղերձի տեսքով մարտահրավեր ուղարկում ընկերոջը՝ լուծելու համար: (ցուցակը՝ ներքևում)

Ստացողը դիտում է տեսաուղերձը և մեկ օրվա ընթացքում պատասխան տեսանյութով ուղարկում լուծումը:

  • Ընտրում եք որևէ աղցանի կամ թխվածքի բաղադրատոմս: Կազմում եք պատրաստման համար անհրաժեշտ պարագաների անունները: Գնացուցակ կազմում՝ խանութից (կարող եք նաև օնլայն սուպերմարկետներից) ճշտելով գները: Նշված տվյալներն օգտագործելով խնդիր եք կազմում և առաջարկում դասընկերոջը:
  • Ընտրում եք որևէ պարագա, տարածք և այլն: Չափում եք երկարությունն և լայնությունը, գրանցում տվյալները: Նշված տվյալներն օգտագործելով խնդիր եք կազմում և առաջարկում դասընկերոջը: Օրինակ 1՝ Սենյակի երկարությունը 3 մետր է, իսկ լայնությունը՝ 2: Սենյակի հատակը գորգով ծածկելու համար հաշվիր մակերեսը, որպեսզի իմանամ, թե քանի՞ մետր քառակուսի գորգ պետք է գնեմ: Օրինակ 2՝ Մեր բակի ծաղկանոցի երկարությունը 5 մետր է, իսկ լանությունը՝ 3: Հաշվիր ծաղկանոցի պարագիծը, որպեսզի իմանամ, թե քանի՞ մետր ժապավեն է պետք, ծաղկանոցի կողմերը գեղեցիկ ձևավորելու համար: Օրինակ 3` Հյուրասենյակի պատի երկարությունը 6 մետր է, իսկ բարձրությունը՝ 3: Հաշվիր մակերեսը, որպեսզի իմանամ, թե քանի՞ լիտր ներկ է հարկավոր այն ամբողջությամբ ներկելու համար: Մակերեսը հաշվելուց հետո փորձիր նաև անհրաժեշտ ներկի քանակը հաշվել, եթե գիտենք, որ 1 մետր քառակուսի ներկելու համար անհրաժեշտ է կես լիտր ներկ:

Ընթացքը և արդյունքը ներկայացնում եք տեսանյութի տեսքով:

Յուրաքանչյուր սովորող իր զույգին առաջարկում է խնդիր և լուծում զույգի կողմից առաջարկված խնդիրը:

Մարտահրավեր կարող եք ուղարկել նաև ինձ՝ sidonya@mskh.am էլ փոստին: Սիրով կսպասեմ:

Նախագիծը՝ Մանուշակ Աբրահամյանի

Արդյունքը՝ այստեղ

Թողնել մեկնաբանություն