Posted in Հորինուկներ, Ուսումնական աշուն. նախագիծ, Ուրախ մաթեմատիկա

Աշնանային խնդիրներ

Ուսումնական աշուն

Հորինում են 3.2 դասարանի սովորողները:

Խնդիր 1

Տարին ունի 12 ամիս, քանի՞ ամիս ունի 4,5 տարին:

Խնդիր 2

Ինչու՞ է պապիկս նշում իր տարեդարձը 4 տարին 1 անգամ:

Խնդիր 3

Զարթուցիչը դրել եմ, որպեսզի արթնանամ առավոտյան ժամը 8-ին, և պառկել եմ քնելու ժամը 19:00-ին: Քանի՞ ժամ կքնեմ:

Խնդիր 4

Հայրս ինձանից մեծ է 5 անգամ, տատիկս՝ 8 անգամ, քույրիկս՝ 4 տարով: Քանի տարեկան է հայրս և տատս, եթե քույրիկս 12 տարեկան է:

Պողոսյան Սերգեյ

Շարունակել կարդալ “Աշնանային խնդիրներ”
Posted in Հորինուկներ, Ուսումնական աշուն. նախագիծ

Աքրոստիկոս աշնան մասին

Ուսումնական աշուն

Հորինում են 3.2 դասարանի սովորողները:

Ա շուն եկավ:

Շ ողաց տերևը ծառին

ՈՒ րախ փչում էր քամին,

Ն երքև թափում տերևին:

Թանգամյան Արևիկ

Արևը արդեն սառել է ասես

Շողերը փայլում, բայց չեն ջերմացնում,

Ուրախ չէ հիմա երկիրը իմ հին

Նոր օր ենք բոլորս երազում:

Կարապետյան Յանա

Աշուն եկավ,

Շուրջը ոսկի հագավ,

Ուրախ-ուրախ

Նուռը հասավ:

Գաբրիելյան Ադրիանա

Ամռանը արևը

Շողում է ։

Ու աշնանը արևը դողում է,

Նուռն էլ ծառին հասնում է:

Գրիգորյան Աննա

Շարունակել կարդալ “Աքրոստիկոս աշնան մասին”
Posted in Հորինուկներ, Ուսումնական աշուն. նախագիծ

Հանելուկներ աշնան մասին

Հորինում են սովորողները

Այն ինչն է, ինչը,

Ամբողջ ամառ շողում է,

Աշնան ցրտից դողում է:

* * *

Ամառը ծառն է զարդարում

Աշնանը՝ հողը:

* * *

Երբ որ գալիս է աշուն,

Ծառերը ի՞նչ են լինում:

Թանգամյան Արևիկ

Այն ի՞նչն է, ինչը,

Ծառերից թափվում է,

Տարբեր գույնով պար բռնում,

Դես ու դեն ման գալով

Որտեղ ասես թափառում:

***

Գույնզգույն է, բայց ծիածան չէ,

Թափվում է, բայց անձրև չէ:

Գաբրիելյան Ադրիանա

Շարունակել կարդալ “Հանելուկներ աշնան մասին”