Posted in Սեբաստացու օրեր

Ես Սեբաստացի եմ

Սեբաստացու օրեր նախագծի ընթացքում 3․2 դասարանի սովորողները ներկայացնում են իրենց պատումները՝ պատմելով դպրոցի, սեբաստացի ուսուցիչների և ընկերների մասին։

Ես Սեբաստացի եմ:Իմ անունը Արմեն է: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում:Մենք մեր դպրոցում հեծանիվ ենք վարում, լողում ենք և աշխատում համակարգչով:Ես կրթահամալիրում շատ ընկերներ եմ ձեռք բերել, մյուս դպրոցների նման այստեղի ուսուցիչները խիստ չեն,մենք ունենք շատ բարի  ուսուցիչներ:Իմ ընտանիքից  Սեբաստացի են նաև եղբայրս, մայրիկս և հայրիկս:Այստեղ ես ունեմ շատ լավ շրջապատ:

Արմեն Բադալյան

Ես սեբաստացի Աննա Գրիգորյանն եմ։ Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրի Հյուսիսային  դպրոցում։ Ես 3-րդ դասարան եմ։ Իմ սեբաստացի ուսուցչուհիներն են՝ընկեր  Սեդան, ընկեր Մարիամը, ընկեր Հասմիկը, ընկեր Քրիստինեն և ընկեր Միլենան։ Իմ սեբաստացի ընկերներն են՝ Յանան,Սյուզին,Կատրինը,Նելլին և այլն։Իմ դպրոցը  շատ գեղեցիկ է։  Մենք ունենք շուն, որի անունը Ատիի է։Ատիին սիրում են բոլոր սովորողներն ու դասավանդողները, Ատիին էլ մեզ է սիրում ու ճանաչում։ Մեր դպրոցը տարբերվում է բոլոր դպրոցներից,  օրինակ  մենք այստեղ  համակարգչով ենք զբաղվում, հեծանիվ ենք վարում, լողում ենք, ճամփորդությունների ենք գնում և բարձունքներ հաղթահարում։

Աննա Գրիգորյան

Շարունակել կարդալ “Ես Սեբաստացի եմ”