Posted in Հորինուկներ, Ֆլեշմոբ

Ստեղծագործական աշխատանք մայրենիի ֆլեշմոբից

Ստեղծագործական աշխատանք մայրենիի ֆլեշմոբից։ Հորինուկներ շարք 3․2 դասարանի սովորողներից։

Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան․․․

Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան գազարին, հետո բոլոր թթվի բաղադրիչներին և որոշեցին գնալ Հյուսիսային դպրոցի 3-2 դասարանի սովորողների մոտ, որ իրենց թթու դնեն։Մենք էլ տեսնելով բանջարեղեններին՝ շատ ուրախացանք և ասացինք․ -Մենք ձեզ ո՛չ թե թթու կդնենք, այլ աղցան կպատրաստենք։

Մանան Հովհաննիսյան

Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան կաղամբին։ Առաջարկում են միանալ իրենց։ Նրանք հասան հյուսիսային դպրոց և 3-2 դասարանի սովորողնեը նրանցով պատրաստեցին աղցան և ճաշի ժամանակ կերան աղցանը, իսկ բանջարեղենները ուրախ եին, որ երեխաները հավանեցին իրենցից պատրաստված աղցանը։

Սյուզանա Սարգսյան

Շարունակել կարդալ “Ստեղծագործական աշխատանք մայրենիի ֆլեշմոբից”
Posted in ՏԱՐԵԴԱՐՁ Է ԱՅՍՕՐ

Տարեդարձ է այսօր

Նոյեմբերի 17

Շնորհավորում ենք մեր սիրելի, ընկերասեր Ադրիանա Գաբրիելյանին՝ ծննդյան տոնի առթիվ: Մաղթում ենք  անհոգ, գունեղ մանկություն, ուրախություն և շատ նվերներ: