Posted in Սեբաստացու օրեր, Ընտանեկան նախագծեր

Ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրեցինք այս դպրոցը: Յանա Խաչատրյան

«Ինչո՞ւև ինչպե՞ս ընտրեցինք այս դպրոցը»

Սեբաստացու օրեր նախագծի ընթացքում գրում են սեբաստացի ծնողները…

Նյութը՝ Կատրին Ծատինյանի բլոգից

Բարև Ձեզ։ Ես Կատրին Ծատինյանի մայրիկն եմ՝ Յանան։ Ուզում եմ կիսվել բոլորի հետ իմ կարծիքով մեր դպրոցի մասին։  Կատրինը տեղափոխվել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիր 3-րդ դասարանից։ Մինչ այդ սովորում էր պետական դպրոցում, որտեղ մենք հանդիպում էինք բազմաթիվ փորձությունների,ինչն էլ պարզ երևում էր երեխայի վրա։ Դա արտահայտվում էր վախերով, դպրոց չգնալու ցանկությամբ և այլն։

Շարունակել կարդալ “Ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրեցինք այս դպրոցը: Յանա Խաչատրյան”
Posted in Սեբաստացու օրեր, Ընտանեկան նախագծեր

Ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրեցինք այս դպրոցը:Մելինե Սարգսյան

«Ինչո՞ւև ինչպե՞ս ընտրեցինք այս դպրոցը»

Սեբաստացու օրեր նախագծի ընթացքում գրում են սեբաստացի ծնողները…

Նյութը՝ Սյուզանա Սարգսյանի բլոգից

Բարև սիրելի՛ ընթերցող, նախ ասեմ , որ դպրոցի ընտրությունը ամենակարևոր ու պարզվեց ամենաբարդ լուծելի հարցերից էր մեր ընտանիքում (չնայած, որ ի սկզբանե առավելագույնս ներդրել էինք մեր ջանքերը և ֆինանսական միջոցները), ու մինչ այս տարի Սեբաստացի կրթահամալիր մուտք գործելը, արդեն երկու մասնավոր դպրոցների հետ ունեինք անհաջող փորձ։

Կրթահամալիրի մասին լսած կարծիքները շատ հակասական էին, ուստի՝ փոքր ինչ վախվորած հերթական անգամ սխալվելուց, այնուամենայնիվ մեր ընտրությունը կանգ առավ այս դպրոցի վրա և արդեն երեք ամիսների ունեցած մեր փորձի վրա հենվելով՝ կարող եմ ասել , թե ինչ գտանք կրթահամալիրում․

Շարունակել կարդալ “Ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրեցինք այս դպրոցը:Մելինե Սարգսյան”
Posted in Մայրիկի օրագիր

Իմ առաջին ատամիկը

5․5 ամսականում ես հանեցի իմ առաջին երկու ատամիկները։ Հիմա ես 8 ամսական եմ և ունեմ չորս ատամիկ։ Շուտով ատամիկներս ևս երկուսով կավելանան։

Ատամհատիկ,

Սիրուն թաթիկ,

Ուտենք հատիկ,

Որ հեշտ դուրս գա

Քո ատամիկ:🎈🎉🎀

Մեծանամ ռեժիսոր եմ դառնալու:

Տեսանյութ՝

Posted in Սեբաստացու օրեր, Ընտանեկան նախագծեր

Ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրեցինք այս դպրոցը: Լիլյա Գրիգորյան

Սեբաստացու օրեր նախագծի ընթացքում գրում են սեբաստացի ծնողները…

Նյութը՝ Սերգեյ Պողոսյանի բլոգից

Իմ բալիկը,դեռ վեց տարեկան չկար, որ ընդունվեց սովորական հանրակրթական դպրոց։Սակայն նա՝ լինելով ավելի խելացի և առաջադեմ երեխա՝ անտեսվեց և չընկալվեց։ Նա այնտեղ չարժանացավ համապատասխան վերաբերմունքի և ուղղակի անտեսվում էր։Արդյունքում,իմ երեխան դարձավ անտարբեր դպրոցի և ուսման հանդեպ։
Ես շատ էի լսել “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի մասին,սակայն մի բան է լսելը, մի այլ բան ներսում գտնվելը և ականատես լինելը այնպիսի կրթական և դաստիարակչական մեթոդների,որի շնորհիվ,ես,որ արդեն խուճապի էի մատնվել իմ երեխայի հոգեվիճակի պատճառով,վերստին հուսադրվեցի և ոգևորվեցի,տեսնելով,թե ինչքան մեծ սիրով ու պատրաստակամությամբ իմ երեխան ամեն օր գնում դպրոց և,ապա տանը պատրաստում դասերը։
Ես այդտեղ նոր տեսա,թե ինչ է նշանակում անհատական և հոգատար վերաբերմունք անհատի հանդեպ։ Այս կրթահամալիրը շատ է տարբերվում մնացած դպրոցներից, քանի որ  ունի իր անհատական ծրագիրը, որը  դարձնում է շատ հետաքրքիր  ինչպես դասը, այնպես էլ երկարացված օրը: Տղաս ստանում է բազմակողմանի կրթություն և հագեցած վերադառնում տուն, վաղը դպրոց գնալու մեծ ոգևորությամբ: