Posted in Նախագծային ուսուցման շաբաթ, Ուսուցչի օրագիր, ԼՈՂԱՓՆՅԱ ԱՇՈՒՆ. ՆԱԽԱԳԻԾ

Բարև, սեպտեմբեր…

Սեպտեմբերի 3

Այսօր վերջապես  հանդիպեցի 6  տարեկանների հետ ամբողջական կազմով: Շատ սպասված հանդիպում, հուզված, անհանգիստ, ինչպես նաև ժպտուն աչքերով  սովորողներ: Միասին մասնակցեցինք ընդհանուր տոնական պարապմունքին, միմյանց բարի երթ մաղթեցինք, երգեցինք և պարեցինք: Տոնական տրամադրություն էր կրթահամալիրում, քանի որ այսօր մեզ էր այցելել  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:  Ծանոթացանք և զրուցեցինք ՀՀ նախագահի հետ, իսկ մինչ նախագահը շրջում էր կրթական պարտեզում, մենք կառուցողական խաղեր էինք խաղում: Օրվա ընթացքում չմոռացանք նաեւ լողալ և խնամել սենյակային բույսերը:

Սեդա Վիրաբյան և ընկերներ:

Տեսանյութ՝