Posted in Միջավայրի խնամք, Ուսումնական Ագարակ, Ծառատունկ, ծաղկատունկ

Ծառատունկ, ծաղկատունկ

Կրթահամալիրում հոկտեմբերի 22-26-ը նախագծային ուսուցման շաբաթ է եւ մենք հանդես կգանք բնագիտական նախագծերով։

Աշնանային ծառատունկ-ծաղկատունկ

Ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 22-26

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Կրթական պարտեզի բարեկարգում, խնամք
  • Ծաղիկների, ծառերի, թփերի տունկ
  • Ծնողների ներգրավում նախագծին
  • Այցելություն ջերմոց լաբորատորիա, բույսերի ծանոթացում, սերմերի տեղափոխում
  • Դասասենյակում թաղարային բույսերի աճեցում և խնամք:
  • Բույսերի տնկում կրթահամալիրի Ագարակում, Հյուսիսային դպրոց պարտեզում
  • Փոքր հասակից  սիրո և հոգատարություն սերմանում դեպի բույսը, միջավայրը:

Շարունակել կարդալ “Ծառատունկ, ծաղկատունկ”

Posted in Առանց կարգի, Բանաստեղծության հետքերով

Աթաբեկ Խնկոյան.Պապն ու շաղգամը

Դռան առաջ մի անգամ

Պապը ցանեց մի շաղգամ:

Շաղգամն աճեց,

Մեծացավ.

Պապը քաշեց, քաշքշեց,

Շաղգամն հողից

Չհանեց: Շարունակել կարդալ “Աթաբեկ Խնկոյան.Պապն ու շաղգամը”

Posted in Հեքիաթներ,պատմվածքներ,առակներ, Առանց կարգի

Խնկո Ապեր. Խխունջն ու սունկը

Նստել է խխունջը սունկի վրա, բարկանում է, նեղանում ու անցնողին նախատում:

-Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստի:

Թիթեռները թրթռում են, թռչնակները ծըլվըլում, խխունջը նորից կատաղում է.

— Սրանք ի՛նչ են թռչում, թռչկոտում, ի՛նչ են երգում, էլ ուրիշ գործ չունե՞ն: Ա՜յ, ուրիշ
բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում: Թռչե՞լս որն է, երգե՞լս որը:

— Է՛ քուրիկ խխունջ, — հառաչում է սունկը, — գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել
էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ երգել:

Posted in Առանց կարգի, Բանաստեղծության հետքերով

Աթաբեկ Խնկոյան.Ճպուռն ու մրջյունը

 

Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի

Թփի տակ
Թե սեղան կար,
Թե օթյակ:

Եկան օրեր
Ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ
Լուռ ու մունջ.
Քաղցած փորին
Էլ ի՜նչ երգ,
Ցուրտը տարավ
Ոտ ու ձեռք:
Զընգր-զընգր
Դողալով,
Ծանր-ծանր
Սողալով
Նա մրջյունին
Ասում էր.
— Գլխիդ մատաղ,
Սանամե՛ր,
Մի ճա՛ր արա
Շունչ առնեմ,
Ցրտից, սովից
Չմեռնեմ:
Կերակրի՛,
Տաքացրու՛,
Մինչև գարուն
Ապրեցրու:
— Ի՜նչ խաբար է,
Սանիկս,
Զարմանում եմ,
Ջանիկս,
Չաշխատեցի՞ր
Ամառը,
Ասա՛, ինչ էր
Պատճառը:
— Էդպես բանի,
Սանամե՛ր,
Էլ ժամանակ
Ո՞ վ ուներ.
Էն խոտերում
Բուրավետ
Երգում էինք
Մերոնց հետ…
— Ուրեմն դու՞ …
— Այո՛, ես
Ողջ ամառը
Դեն ու դես
Երգում էի
Մշտապես:
— Երգո՞ւ մ էիր…
Շատ բարի,
Այժմ էլ բռնի
Վեր-վերի,
Քամին ծափ տա,
Դու պարի՛:

 

 

 

Posted in Առանց կարգի, Բանաստեղծության հետքերով

Աթաբեկ Խնկոյան. Փեսացու մուկը

Մուկը ուզեց
Ամուսնանալ
Եվ հզորին
Փեսա դառնալ։
Նրան ասին,
Որ աշխարհում
Արեգակն է
Սիայն հզոր։
Մուկը տեղից
Վեր է կենում,
Իրեն կոկում
Ու փառավոր
Գարնան մի օր,
Ջերմ առավոտ
Ուղիղ գնում
Արևի մոտ։
Գնում, ասում.
— Բարև, բարև,
էս աշխարհի հզոր արև՛. Շարունակել կարդալ “Աթաբեկ Խնկոյան. Փեսացու մուկը”

Posted in Խնկոյանական օրեր

Խնկոյանական օրեր

Խնկոյանական օրերը առաջին դասարանում

Տևողությունը՝ հոկտեմբեր ամիս

Խնդիրները`

  • Ծանոթանալ Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործություններին
  • Բառապաշարի հարստացում
  • Գրական ճաշակի ձևավորում ու զարգացում
  • Ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում
  • Խմբային /դասարանական/ մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում

 

Ծանոթանալ  Խնկո Ապեր հայ մանկագրին, ստեղծագործությունների ընթերցում:
Համացանցում որոնել խնկոյանական ստեղծագործությունների մեդիատարբերակներ, այլ սովորողների կողմից պատրաստած մեդիանյութեր, մեդիանյութերի դիտում, քննարկում :

Ստեղծագործությունների ցանկ

Սպասվելիք արդյունքները

Բանաստեղծությունը սովորել կենդանի խաղի, բեմականացման, նկարելու միջոցով:

Paint նկարչական  ծրագրով նկարում ենք մեր սովորած  բանաստեղծությունից հատվածներ, ձայնագրիչով ձայնագրում  բանաստեղծությունը:  Ստեղծագործությունները ներկայացնում ենք մատնաթատրոնով, խաղ-բեմադրությամբ: Նախագծի արդյուքները հրապարակում ենք դասարանական բլոգում, Հյուսիսային դպրոցի ենթակայքում:

Ընտանեկան նախագիծ

Խնկոյանի ստեղծագործություններից  հայրիկները, մայրիկները ընտրում են իրենց ամենասիրելի ստեղծագործությունները, կարդում են սովորողի համար, այնուհետեւ  ձայնագրում են, մեդիաֆիլմ կամ աուդիոգիրք են պատրաստում, հրապարակում են դասարանական բլոգում:

Խմբային նախագծեր՝ համագործակցություն տեխնոլոգիայի ուսուցչուհու հետ:

Ստեղծագործություններին ծանոթանալուց, սովորելուց  և քննարկելուց հետո սովորողներին հանձնարարվում է խմբերով աշխատել: Կավով ծեփել, այնուհետև՝ գունավորել կերպարներին, պատրաստել անհրաժեշտ դեկորացիան: Թվային ֆոտոխցիկով նկարել հերոսների խաղ-ներկայացումը ու արդյունքում ստանալ մեդիաներկայացում:

Նախագծի իրականացման ընթացքում ստեղծված մեդիանյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:

Նախագծի արդյունքը՝ այստեղ

Posted in Բանաստեղծության հետքերով

Ղ. Աղայան. Առավոտը գյուղում

Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով: