Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԲԱՐՁՈՒՆՔԻ ՆՎԱՃՈՒՄ, Ուսումնական Ագարակ

Առաջին անգամ Ագարակում

Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիներն այսօր առաջին անգամ այցելեցին կրթահամալիրի Ագարակ: Հյուսիսային դպրոցից ագարակ տանող ճանապարհն անցանք երգելով,ճանապարհն  ուսումնասիրելով: Ագարակում  մեզ դիմավորեց ընկեր Էդմոնը, հանդիպեցինք նաև տիկին Նունեին եւ ընկեր Մելինեին,ովքեր այդ պահին ձիուկ Մաշայի խնամքով էին զբաղված: Տիկին Նունեն մեզ պատմեց Մաշայի մասին, իսկ հետո շրջեցինք և ծանոթացանք Ագարակի մյուս բնակիչների հետ, փորձեցինք հիշել ձիերի անունները: Ձիերի համար  խնձոր և շաքար էինք տարել, ընկեր Էդմոնի օգնությամբ կերակրեցինք, սիրեցինք ձիերին: Ագարակում հանդիպեցինք կարմրապեծիկ աքաղաղին, սագերին, սիրամարգին, ճանաչեցինք Ատիի փափլիկ ձագուկներին:

Տեսանյութ՝

Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԲԱՐՁՈՒՆՔԻ ՆՎԱՃՈՒՄ, Առանց կարգի

Ճամփորդները

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագծով   Հյուսիսային դպրոցի 1.2 դասարանի սովորողները պատրաստվում են  ճամփորդության դեպի Արագածոտնի մարզ: Ճամփորդության վայրի մասին համացանցից տեղեկություններ փնտրեցինք   և ընթերցեցինք:
Ծանոթացանք ճամփորդության համար առաջին անհրաժեշտության  իրերի, պարագաների,  ցանկին, համացանցի օգնությամբ նաև կատարեցինք քարտեզագրում:

Նախապատրաստական աշխատանքների մասին պատմում են սովորողները:

Տեսանյութ՝

Հյուսիսային դպրոցի 1.2 դասարանի ճամփորդները  պատրաստվում են սեպտեմբերի 21-ի ուսումնական ճամփորդությանը: Սովորողները ներկայացնում են, թե ինչ պետք լինի իսկական ճամփորդի ուսապարկում:

Դիտեք տեսանյութերը՝

Ի՞նչ կա իմ ճամփորդական ուսապարկում

Մանան Հովհաննիսյան Իմ ճամփորդական ուսապարկը

Ալինա Չիլինգարյան Ի՞նչ կա իմ ճամփորդական ուսապարկում

Արտավազդ Հայրապետյան

Յանա Կարապետյան

Մարի Խադիշյան

Հաշվետվություն

Անկախության տոնը՝ բարձունքին

Լևոն Մադոյան.Դեպի Օշական

Կարապետյան Նելլի

Համբարձումյան Լիլի

Խադիշյան Մարի

Հովհաննիսյան Մանան

Հայրապետյան Գևորգ

Մանան Հովհաննիսյան. Ճամփորդական պատումներ