Posted in ՏՐԻԱԹԼՈՆ, Առանց կարգի

Լողուսուցման առաջին պարապմունք

Այսօր առաջին դասարանցիների լողուսուցման առաջին պարապմունքն էր փակ լողավազանում: Առավոտյան 9 անց 40 տրիաթլոնի մարզիչ Անուշ Համբարյանի և երկարացված օրվա կազմակերպիչ՝ Անժելա Բլեյանի հետ միասին, սովորողների ուրախ գնացքը ուղևորվեց դեպի Արևմտյան դպրոց:

Հյուսիսային դպրոցի մուտքի մոտ գրանցեցինք ժամանակը: Տեղ հասնելուն պես ևս գրանցեցինք , որպեսզի հաշվենք, թե ինչքան ժամանակում ենք հասել Արևմտյան դպրոց:
Ճանապարհն անցանք 11 րոպե 45 վայրկյանում՝ մարզական քայլքով, արևին կանչելով:

Հանդերձարաններում հագանք լողազգեստը, ռեզինե գլխարկն ու լողաթափերը, ցնցուղ ընդունեցինք, կատարեցինք նախավարժանք եւ անվախ հայտնվեցինք լողավազանում:

Սովորողները սիրեցին լողավազանը, անհամբեր կսպասենք լողուսուցման հաջորդ պարապմունքներին:

Տեսանյութ՝