Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԲԱՐՁՈՒՆՔԻ ՆՎԱՃՈՒՄ, Առանց կարգի

Գրական ակումբը՝ Հացավանում. արտագնա քննարկում

На данном изображении может находиться: 13 человек, в том числе Կարինե Բաբուջյան, Arpine Kirakosyan, Лусинэ Буш, Մարիետ Սիմոնյան, Հռիփսիմե Առաքելյան и Ծաղիկ Գասպարյան, люди улыбаются, люди стоят и на улице

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Առավոտյան ժամը 9-ին  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում  սպասում էի  մյուս ընթերցասեր գործընկերներիս, միասին պետք է Հացավան մեկնեինք: Հավաքվեցինք եկեղեցու բակում եւ հոգևոր ընթերցումներով մեկնարկեցինք օրվա սկիզբը:

Ջերմ ու սիրելի մարդիկ, միջավայր, տպավորություններով լի օր, ակնթարթներ…

Մինչեւ Հացավան հասնելը՝ Չարենցի կամարից ողջունեցինք Արարատին:  Անհնար է չգայթակղվել Արարատի գեղեցկությամբ և անտարբեր անցնել, մենք էլ լուսանկարվեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը:

Հացավանում հանդիպեցինք դպրոցի տնօրեն Սուսաննա Սահակյանին, հյուրընկալվեցինք գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ  արժանացանք ջերմ ընդունելության:  Ծանոթացանք, շրջեցինք դպրոցով, ապա ներկայացրեցինք «Բլեյան» ուսումնական բաց  ցանցը, եղան նաև համագործակցության առաջարկներ: Միասին քննարկեցինք  Վ. Սարոյանի  «Գնացքները» պատմվածքը:   

Էլ ի՞նչ ճամփորդություն առանց միասնական երգ ու պարի: Միասին կոմիտասյան պարերգեր կատարեցինք, վայելեցինք սիրելի Արփինեի կիթառի անկրկնելի ելևէջները։  Օրն ամփոփեցինք մեր գործընկերներ Առնոլդ Բլեյանի և Աստղիկ Իսրայելյանի տանը: Գողտրիկ անկյուն, մեծ ու ընդարձակ այգի,  հյուրասեր ու սիրալիր ընդունելություն, անդադար կատակում ենք, զրուցում, չնկատելով, թե ինչպես աննկատ անցան ժամերը :

Տեսանյութ՝

 

 

 

Թողնել մեկնաբանություն