Posted in Ամանորյա ծես

«Ամանորյա ծես» նախագիծ

Նախագծի թեմա՝ Ամանորյա ծես

Ժամանակացույց`դեկտեմբերի 1-ից 25-ը:

Մասնակիցներ՝ 3․2 դասարանի սովորողներ

Նպատակը՝  Նախապատրաստում«Ամանորի ծես» տոնակատարությանը.

Խնդիրները՝

  • Ամանորը տարբեր երկրներում՝ սովորույթներ, ավանդույթներ
  • Տոնական խոհանոց, ընտանեկան հետաքրքիր բաղադրատոմսեր
  • Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
  • Ստեղծել շնորհավորական բացիկներ
  • Ինքնաշեն խաղալիքներ՝ վարպետության դաս ծնող՝ Զառա Հարությունյանի հետ
  • Ամանորյա թխվածքաբլիթներ։ Ծնող՝ Սիլվա Հովհաննիսյան
  • Համագործակցություն Ալիս Գևորգյանի հետ

Լեզվագործունեություն

Նախատեսվող առաջադրանքները նպաստում են բանավոր և գրավոր խոսքի զարգացմանը, ստեղծագործելու, հորինելու, երևակայական մտածողության ձևավորմանը:

  • Հորինուկների շարք
  1. Հորինում եմ  – Այս դեպքում նախօրոք որոշվում է հեքիաթի վերնագիրը: Ամեն սովորող, 2-3 նախադասությամբ, ինքն է հորինում իր հեքիաթը և մուտքագրում:
  2.   «Ի՞նչ կլիներ, եթե… » շարք – Հետաքրքիր «եթե»-ների շարք
  3.  Ցանկությունների Նամակ (մեդիանամակ)  – Մեդիանամակներ ստեղծելը ինքնանպատակ չէ: Այն խթանում է բանավոր խոսքի զարգացմանը: Նամակի միջոցով սովորողներն կարտահայտեն իրենց կենդանի խոսքը, ցանկությունն ու իղձըԷջը գեղեցիկ ձևավորելուց հետո, սովորղները մուտքագրում են իրենց մտքերը:  Բլոգում բացում ենք առանձին բաժին, որտեղ հրապարակվում են սովորողների բոլոր նամակները:
  •  Ամանորյա բարեմաղթանքներ – Փնտրում ենք հետաքրքիր ամանորյա բարեմաղթանքներ, ձայնագրում ենք տատիկ-պապիկների, ծնողների լավագույն ամանորյա բարեմաղթանքները, և պատրաստում փոքրիկ ֆիլմ։ Ձայնագրում ենք նաև սեբաստացի ուսուցիչների ամանորյա բարեմաղթաները:
  • Սովորողներն ուսումնասիրում են, թե ինչպե՞ս են Ամանորը նշում այլ երկրներում, առանձնացնում հետաքրքիր ավանդույթներ և սովորույթներ։ Աշխատանքները հրապարակում իրենց բլոգներում։

Մաթեմատիկա

Ամանորը շատ լավ թեմա է հաշվելու, համեմատելու, տրամաբանելու, խնդիրներ կազմելու համար:

Ստեղծում ենք ամանորյա օրացույց և հաշվում, թե քանի՞ օր մնաց ամանորին: Հաշվում, թե տվյալ ամիսը քանի՞շաբաթ և կիրակի ունի։ Կազմում խնդիրներ ևառաջադրում միմյանց։

Տեխնոլոգիա

  • Ինքնաշեն խաղալիքների պատրաստում՝ ծնող Զառա Հարությունյան
  • Համագործակցություն Ալիս Գևորգյանի հետ
  • Ամանորյա թխվածքաբլիթների պատրաստում՝ ծնող Սիլվա Հովհաննիսյան

Ենթակա է խմբագրման

Թողնել մեկնաբանություն